Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

5 միլիարդ դոլար՝ Արցախի դիմաց. պարզաբանում է Փաշինյանը

16/12/2020
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի գտնում հիմա անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ, նրա խոսքով,  երկրի առաջ ծառացած  բազմաթիվ չլուծված հարցեր կան:

Վարչապետը նաև խոսել է Վատիկանում  Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի  հրապարակումների մասին: Հիշեցնենք, որ Մինասյանը պնդում է, որ 2018-ի հոկտեմբերին Դուբայում ԱԱԾ նախկին տնօրենը հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչին և ստացել ինչ-որ փակ ծրար, որում առաջարկվել է 5 միլիարդ դոլար՝ Արցախին հարակից 7 շրջանների դիմաց:

 «Այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակային: Բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն՝ այդտեղ որևէ գաղտնիք ընդհանրապես չի եղել: Երկրորդը, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ, և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա, այսինքն՝ ինչո՞ւ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա»,- ասել է Փաշինյանը:

 ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է Միքայել Մինասյանի պնդումները: Այդ առնչությամբ Փաշինյանը նշել է, որ եթե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Վանեցյանն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի հարուցել կամ ձերբակալելու փորձ չի արել դավաճանին, ապա ինքն է դավաճան:

«Ուրեմն ինքն է դավաճան, կամ առնվազն համադավաճան: Կամ, ենթադրենք, ինքը վարչապետին ենթակա մարմնի ղեկավար էր՝ հանցագործության մասին հաղորդում չի՞ տվել Հատուկ քննչական ծառայություն կամ Դատախազություն, կամ այդ պահին հրաժարական չի՞ տվել, չի՞ գնացել, ասուլիս արել, ասել՝ վայ, դավաճանություն է տեղի ունենում: Դա հո ասելո՞վ չէ: Ես համաձայն եմ՝ եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք՝ ո՞վ է դավաճան, և ո՞վ դավաճան չէ: Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը և հողերը վաճառել է: Հետաքննություն արեք: Ես պատրաստ եմ, ես ժամանակին, իմիջիայլոց, այդ առաջարկը բոլորի համար եմ արել՝ թուղթ ստորագրել, լիազորագիր տալ, որ գնան, ամբողջ աշխարհում իմ և իմ ընտանիքի ունեցվածքն ստուգեն: Թող ստուգեն իմ՝ վարչապետ եղած ժամանակում իմ ընտանիքի նյութական վիճակը արդյոք որևէ կերպ բարելավվե՞լ է, որևէ կերպ»,- ասել է Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը

Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքում մարդիկ պետք է ապրեն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. Փաշինյան

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Լաչինի միջանցքում մարդիկ պետք է ապրեն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. Փաշինյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական