Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրած արցախցիների թիվը կտրուկ աճելու է. Արտակ Բեգլարյան

06/03/2024
- Հասարակություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին արցախյան 32 կազմակերպության կողմից ձևավորվել է «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման» նախաձեռնությունը, որը միտված է առաջնահերթորեն զբաղվելու արցախցիների բնակարանային կարիքների ապահովման հարցերով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարությունում քննարկվող համապատասխան ծրագիրը, այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց  «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ նախաձեռնությունն առաջին քայլով բաց նամակ է հղել ՀՀ կառավարությանը և նախաձեռնել է ստորագրահավաք։ Փաստաթուղթը արցախահայության հստակ առաջարկներ է պարունակում։

Քննարկմանը ներկա «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն իր հերթին բարձրաձայնեց բաց նամակի որոշ առաջարկներ՝ արցախցիների բնակարանային ծրագրի իրագործման ժամկետ սահմանել երկու տարին, բնակարան ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի անվերադարձելիւության սկզբունքով հատկացնել բազային 5 միլիոն դրամ։

Արտակ Բեգլարյանը հավելեց, որ ծրագրի շրջանակներում մինչ այս պահը ՀՀ կառավարության կողմից բավարար ներառական քննարկումներ չեն եղել, բացառությամբ փետրվարի ամսին տեղի ունեցած մեկ ընդհանուր քննարկում, որտեղ ինքը և ներկա մյուս արցախցիները տարաձայնություններ են ունեցել կառավարության կողմից նախանշված գումարի մասով (բնակարան գնելու կամ տուն կառուցելու համար գործադիրը մտադիր է յուրաքանչյուր արցախցու 3 միլիոն դրամ հատկացնել՝ խմբ.)։

«Ես ուսումնասիրել եմ շուկան. մարզային համայքներում՝ Երևանից նույնիսկ տասնյակ կիլոմետրեր հեռու,  միջինը 320-500 հազար դրամ է՝ երկրորդային շուկայի, միջին վիճակում գտնվող տների։ Կառավարությունը շուկայական գները հաշվի չի առել»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով Հայաստանից հեռացած արցախցիների թեմային՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ թեև հստակ թվային տվյալների չեն տիրապետում, սակայն գիտեն, որ խոսքը, մոտավոր տվյալներով, 30 հազար արցախցու մասին է։ Բեգլարյանի խոսքով, ամեն դեպքում, ակնհայտ է, որ հեռացողների թիվը բավականին մեծ է, ավելին՝ սոցիալական և բնակարանային անբավարար ծրագրերի ֆոնին աճի միտումը շատ ակներև է։

«Մենք լուրջ մտավախություն ունենք, որ եթե արցախցիները առաջարկները հաշվի չառնվեն, գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրած արցախցիների թիվը կտրուկ աճելու է»,- ասաց նա։

Վերջում Արտակ Բեգլարյանը շեշտեց՝ ռազմավարական առումով բոլոր արցախցիների նպատակը պետք է լինի Արցախ վերադառնալը՝ արժանապատիվ և անվտանգ կյանքի ապահովմամբ։

«Պետք է քաղաքական դիրքորոշում և ռազմավարություն փոխվի, բայց հստակ է, որ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում քաղաքական առումով որևէ պատասխանատվություն ստանձնել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի համար։ Այդ հարցը միջազգային հարթակներում և Ադրբեջանի հետ բանակցություններում չի քննարկվում»,- ամփոփեց Արտակ Բեգլարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ. Արցախի թեմ

Հաջորդ գրառումը

 Բաքուն չի ընդունում ՀՀ բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

 Բաքուն չի ընդունում ՀՀ բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ...

ԿարդալDetails

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական