Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրություններում հաղթանակ գրանցելուց հետո Բաքվի բռնապետը Հայաստանի նկատմամբ առավել թշնամական դիրքորոշում որդեգրի. Գրիգորի Այվազյան

08/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իլհամ Ալիևն օրինական նախագահ չէ։ Նա, Ստեփանակերտի գրանցում չունենալով հանդերձ, իր ընտանիքի անդամների հետ քվեարկել է Ստեփանակերտի ընտրատեղամասում, մինչդեռ ադրբեջանական սահմանադրությամբ դա օրենքի խախտում է ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով արտահերթ  ընտրություններում Ալիևի հաղթանակին։

Մեր զրուցակցի գնահատմամբ՝ առավել հավանական է, որ ընտրություններում հաղթանակ գրանցելուց հետո Բաքվի բռնապետը Հայաստանի նկատմամբ առավել թշնամական դիրքորոշում որդեգրի՝ մանավանդ, որ միջազգային ուժերը նրան դա թույլ են տվել։

«Վիճակն ավելի է սրվելու՝ ընդհուպ մինչև նոր պատերազմ, որովհետև դա ներքաղաքական կյանքում Իլհամ Ալիևի՝ իշխանությունը պահելու միակ հնարավորությունն է։ Այլ հնարավորություն նա չունի»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Ադրբեջանի նախագահի պաշտոնում Ալիևի վերընտրվելն, ըստ ադրբեջանագետի, այդ երկրի ներսում սկիզբ է դնելու նոր բռնաճնշումների, ազատ խոսքի սահմանափակման և այլն։

«Այդ ամբողջն անշուշտ լինելու է՝ և՛ բռնաճնշումներ, և ազատ խոսքի սահմանափակումներ։ Սակայն 44-օրյա պատերազմից և սեպտեմբերյան բռնկումից հետո Ադրբեջանում զուգահեռ կերպով դժգոհության մեծ ալիք է բարձրանում։ Ադրբեջանական հասարակությունը բողոքում է, որ մարդկանց կյանքը չի բարելավվում։

Բացի այդ՝ ամեն օր տեղեկություններ են ստացվում, որ սահմանին մեծ թվով լեզգիներ և թալիշներ են զոհվում։ Սա առաջ է բերում նաև Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների դժգոհությունը»,- ասաց Գրիգորի Այվազյանը։

Ադրբեջանագետն ընդհանուր առմամբ չի բացառում, որ այս բոլորը, միասին վերցրած, սոցիալական բունտի առիթ հանդիսանան։
«Շարքային ադրբեջանցիների սոցիալական վիճակը չի բարելավվել։ Միայն պետք է տեսնել, թե ինչպես են ապրում 44-օրյա պատերազմի մասնակիցների ընտանքիները. շատերը նույնիսկ հաց գնելու փող չունեն, ծայրահեղ աղքատության  մեջ են։

Մարդիկ թափում են իրենց շքանշանները, ասում են՝ «Ինչի՞ համար ենք պատերազմել, Ալիևը մեր երեխաներին տարել է, զոհաբերել, իսկ մենք այս վիճակո՞ւմ ենք ապրում։ Ասում էր՝ Արցախը գրավենք՝ լավ ենք ապրելու, ո՞ւր է այդ լավ կյանքը»։ Ընդ որում, նման բողոքներ լսելի են ինչպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների, այնպես էլ հենց ադրբեջանցիների կողմից»,-ասաց Այվազյանը։

Ինչ վերաբերում է վերընտրված Ալիևի նկատմամբ արտաքին խաղացողների վերաբերմունքին, ադրբեջանագետը շեշտեց՝ բոլոր հարթակներում Ալիևին մեղադրում են Արցախի գրավման մեջ, և քանի որ վերջինիս կապիտալի մեծ մասը գտնվում է արտասահմանում, ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում բանեցնելու լծակներ առկա են։

«Մյուս կողմից ակնհայտ է, որ որքան մեծ ճնշում լինի, այնքան Հայաստանի հանդեպ ավելի ագրեսիվ կլինի Ալիևը։ Մնում է, որ կարողանանք դիմագրավել նոր ագրեսիային, իսկ այն իրեն երկար սպասեցնել չի տալու»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում երեկ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով ձայների 93,9 տոկոսով հաղթել է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2 հարց գաղտնի է, Կառավարության նիստի օրակարգում 24 հարց է, որից 21-ը չի զեկուցվում

Հաջորդ գրառումը

Սուրբ Վարդանանց տոնը` Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՍուրբ Վարդանանց տոնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը. Արմեն Այվազյան

23/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Քաղաքականություն

Այսպիսով, խաղաղությունը հաստատված է, և երեք առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն. Միրզոյան

20/10/2025
Հաջորդ գրառումը

Սուրբ Վարդանանց տոնը` Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՍուրբ Վարդանանց տոնը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Իշխանությունը շարունակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հարձակումները: Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են...

ԿարդալDetails

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական