Վերջերս ընթերցում էի հայտնի պետական-քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի (Ալեքսեյ Մատվեյիչ) հուշերը և ուշագրավ մի փաստի հանդիպեցի: Դեռևս 1952-ին խորհրդային Ադրբեջանը առաջարկել է Մեղրին փոխանակել Նախիջևանի մի մասի հետ, թեման քննարկվել է Մոսկվայում և խորհրդային Հայաստանի ղեկավար Գրիգոր Հարությունյանը կտրուկ մերժել է այդ կործանարար առաջարկը, իսկ Ադրբեջանի ղեկավար Միրջաֆար Բաղիրովի բազմաթիվ փորձերը կասեցրել և կոպիտ վիրավորելովփակել հարցը: Անգամ ստալինյան շրջանում խորհրդային Հայաստանի ղեկավարները ոչ միայն փայլուն գիտակցել են այդ ժամանակ էլ իրականացող Թուրքիա-Ադրբեջան գաղտնի քայլերի
սողացող պանթյուրքիզմի վտանգը, այլև կարողացել են կասեցնել դա սկզբունքային կերպով չնահանջելով ազգային դիրքերից: Սա ԽՍՀՄ կազմում եղած և ինքնիշխանության զրոյական մակարդակ ունեցող Հայաստանի ղեկավարների քայլն էր: 2020 թ. նոյեմբերի 9-ին խայտառակ փաստաթղթով «նոր Հայաստանի» «ինքնիշխան» ղեկավարը Մեղրիով ճանապարհի հնարավորություն տվեց Ադրբեջանին դրանով նպաստելով պանթյուրքիզմի հաջորդ քայլի գործադրմանը: Փաստորեն ներկայիս վարչախումբը մսխեց ոչ միայն անկախ Հայաստանի ձեռքբերումները արցախյան հարցում, այլև էական հարված հասցրեց խորհրդային շրջանում հայ ղեկավարների անձեռնմխելի պահած Մեղրիին: