«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ:
Ցավոք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը: Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»,-Կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ Միրզոյան-Բայրամով վաշինգտոնյան հանդիպումը շոշափելի առաջընթաց չի արձանագրել, բայց որոշ առաջընթաց կա։