Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների հեռացող դեսպանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության և հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ երկու բարեկամ երկրների համագործակցությունը հետագայում ևս կշարունակի զարգանալ՝ հաշվի առնելով առկա մեծ ներուժը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանը Սխեմերսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ: