Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցն առաջին հերթին իր տերերի համար էր, որպեսզի ապացուցեր, որ հավատարիմ է թուրք-ադրբեջանական գործակալի իր կարգավիճակին և իրականացնում է այն ծրագրերը, որոնց համար իրեն բերել և պահում են իշխանության։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Ես առիթ ունեցել եմ ասելու՝ ինքն իր ծրագրի առաջին կետն իրականացրել է՝ Արցախն արդեն ադրբեջանականացրել է և հիմա ջանադրաբար իրականացնում է Հայաստանի «էրմանիստացումը» և դա տարօրինակ զուգադիպությամբ սկսել է հենց իր ծննդավայրից՝ Տավուշից։
Ինքը խոսում է Տավուշում գյուղեր զիջելու մասին այն ժամանակ, երբ մեր աչքի առաջ մի քանի տարի առաջ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և մի քանի հարյուր ք/կմ զավթել։ Փոխանակ դրա մասին առաջին հերթին խոսի, խոսում է, թե էլ ինչ կարելի է տալ Ադրբեջանին։
Սա իսկապես համոզում է այն միտքը, որ ինքը թուրք-ադրբեջանական գործակալ է։ Հենց սկսում եք այդ տեսակետից նայել, ամեն ինչ պարզ է դառնում։ Եթե մենք մեկ տարի առաջ կանգնեցնեինք այս ընթացքն, այսօր այս ողբերգության առաջ կանգնած չէինք լինի»,-ամփոփեց նախկին պատգամավորը։