Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի գռեհիկ բառապաշարի ֆոնին ՔՊ-ականները «պայքարում» են «գողականի» քարոզի դեմ

Սևակ Վարդումյան
01/02/2024
- 1 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը, հաղորդումները հետայսու հանրային մուլտիպլեքսում (մասնավորապես հեռուստատեսությամբ) կարող են հեռարձակվել միայն հատուկ ժամերի՝ 00.00-06.00, եւ հատուկ՝ «18+» գրությամբ:

Քրեական ենթամշակույթը հասարակությանը ժամով հրամցնելու մասին են մտածել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորներն առաջարկում են խմբագրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, քանի որ եթերում շատ է քրեական ենթամշակույթի քարոզը, ինչն, ըստ Հովհաննիսյանի, «գողականների» ռոմանտիզացված կերպարների տարածումն է, որ ազդում է անչափահասների վրա: «Դրանցում շատ է գռեհկաբանությունը, հայհոյախոսությունը, քարոզում են անբարո ապրելակերպ»,- նշում է ՔՊ-ականը:

Օրենքում փոփոխություններ անելու առաջարկ ունի նաեւ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հասմիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ պետք է այնպես լինի, որ ծնողները կարողանան գաղտնաբառ դնել «catch up»-ի ժամանակ, այնպես ինչպես «18+» ֆիլմերի դեպքում է:

Պատգամավորը սակայն կարծում է, որ պետք է հստակեցնել քարոզի սահմանումը կամ չափումը. «Բրիգադա» ֆիլմը` օրինակ, որտեղ ամբողջ սերիալում այդ կերպարների ռոմանտիզացիա է, իրենք ընկերներով հաջողություններ են ունենում, հարստանում են, վերջում ընկերներին կորցնում են. հիմա սա քարո՞զ է, թե՞ հակաքարոզ: Այս չափորոշիչը շատ հստակ պետք է լինի` ո՞ր ֆիլմն է քարոզ, որը՝ ոչ»:

Խիստ ուշագրավ է, որ պատգամավորները նույնպիսի խանդավառությամբ չեն քննարկում (քննադատելու մասին խոսելն ավելորդ է) սեփական կուսառաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի բառապաշարը: Իհարկե, լավ չէ, որ հասարակությունը սնվում է «գողականի» նիստուկացի քարոզով, բայց տրմաբանական կլիներ, որ նույն հաջողությամբ ոչ միայն հեռուստաեթերից, այլեւ երկրի բարձրագույն ամբիոններից բացառվեր, օրինակ, «ասֆալտներին կպառկեցնենք», «թաթիկները կկտրենք», «պատերին կծեփենք», «պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ» ոչ պակաս գռեհիկ արտահայտությունները:

Ինչ վերաբերում է առաջարկվող փոփոխություններին, դրանք դրական ազդեցություն չեն ունենա. քրեական ենթամշակույթի բովանդակությամբ հաղորդումները կամ ֆիլմերը ոչ պակաս դիտելիություն կուենան նաեւ կեսգիշերից հետո:

Մյուս կողմից՝ եթե անգամ նման բովանդակությունն առհասարակ արգելվի հեռարևձակել, ապա այն տարածվելու է սոցիալական ցացներում ու համացանցային այլ հարթակներով:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի իսկական բնապահպանները երբեւէ արձագանքելո՞ւ են

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցի իսկական բնապահպանները երբեւէ արձագանքելո՞ւ են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական