Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը փորձում է նոր Սահմանադրությամբ ամրագրել իր կապիտուլյացիան, հանել այն բոլոր իրավական արգելքները, որոնք կանգնած են իր կապիտուլյացիոն ճանապարհին. սահմանադրագետ

22/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին։ Ի՞նչ խնդիր է նա փորձում սրանով լուծել, ո՞րն է իրական նպատակը։

-Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր կապիտուլյացիան ամրագրել նոր Սահմանադրությամբ, որպեսզի կարողանա խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված մի քանի բարդություններից։ Նա փորձում է նոր Սահմանադրության միջոցով ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ մենք այլևս չունենանք Հայաստանի երրորդ Հանրապետություն, Անկախության հռչակագրի վրա հիմնված Հայաստանի Հանրապետություն, որտեղ ամրագրված են մի քանի դրույթներ, որոնց առկայությունը խանգարում է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա համաձայնությունների գա Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հիմնական նպատակն, իմ կարծիքով, սա է։

-Այսինքն՝ ըստ էության՝ Հայաստանին նոր Սահմանադրություն պետք չէ։

-Իհարկե, պետք չէ։ Հայաաստանը չունի նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխության խնդիր։ Հայաստանն ունի անվտանգության խնդիր և Հայաստանի անվտանգությունն այսօր խարխլված է Նիկոլ Փաշինյանի ջանքերով։ Եվ որպեսզի նա կարողանա իր սև գործը մինչև վերջ հասցնել, ցանկանում է նաևՍահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրության միջոցով հանել այն բոլոր իրավական արգելքները, որոնք կանգնած են իր կապիտուլյացիոն ճանապարհին։

-Ի՞նչ ռեալ վտանգներով է հղի ՀՀ Սահմանադրությունը փոխելու գործընթացը։ Որո՞նք են լինելու նոր Սահմանադրության հետևանքները։

-Ավելացնելու բան, ըստ էության, չունեմ։ Պարզապես եթե Փաշինյանին հաջովի ընդունել նոր Սահմանադրություն, մենք այլևս չենք ունենալու Հայաստանի անկախ Հանրապետություն, այլ ունենալու ենք մի կիսագաղութային վիճակում գտնվող տարածք, որտեղ ռեալ իշխանությունը չի իրականացվելու հայ ժողովրդի կողմից։                                                                                     

-Փաշինյանին կհաջողվի՞ հանրաքվեով անցկացնել իր պատկերացրած նոր Սահմանադրությունը։ Հասարակությունը հավանություն կտա՞ նրա այս նախաձեռնությանը։

-Հույս ունեմ, որ ոչ, բայց որևէ մեկը չի կարող այս պահին հստակ կանխատեսել։ Միակ բանը, որը կարող է կանխել այս ազգակործան գործընթացը, այն է, որ մարդկանց հստակ և պարզ բացատրվի, թե ինչ նպատակներ է հետապնդում այս նախաձեռնությունը և ինչ հետևանքներ է ունենալու, եթե այդ հանրաքվեն կայանա Նիկոլ Փաշինյանի գծած սցենարով։

-Եթե մի պահ պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետությունն իրոք նոր Սահմանադրության կարիք ունի, Նիկոլ Փաշինայնի վարչակազմն ի զորո՞ւ է զրոյից այդպիսի լուրջ փաստաթուղթ մշակել։

-Իրենց ուզած ձևով՝ այո՛, կարող են։ Ոչ ոք չի ասում, որ Սահմանադրությունը պետք է շատ տրամաբանական-կուռ կառուցվածք ունենա, ներքին հակասություններից զերծ լինի։ Ինչ-որ մի «պրոդուկտ» իրենք կարող են տալ։ Բայց վստահ եմ, որ այսօրվա Սահմանադրությունը որևէ փոփոխության կարիք չունի։ Հատկապես նոր Սահմանադրության կարիք Հայաստանի Հանրապետությունում չկա։

Այն նպատակը, որ հետապնդում է Նիկոլ Փաշիանյանը՝ նոր Սահմանադրություն ընդունելով՝ իրականում Սահմանադրության և սահմանադրական իրավունքի հետ կապ չունի։ Նա, ինչպես արդեն ասացի, փորձում է լուծել իր կապիտուլյացիայի գործընթացը՝ այդ գործընթացին տալով լեգիտիմության շղարշ։

-Եվ մեկ տեխնիկական հարց, պարո՛ն Պողոսյան։ Եթե նոր Սահմանադրության ընդունման գործընթացն ամենամոտ ժամկետներում նախաձեռնվի, բուն հանրաքվեն ե՞րբ կարող է տեղի ունենալ։

-Այդպիսի հստակ ժամկետներ չկան։ Պարզապես պետք է նախագիծն ընդունվի Ազգային ժողովի կողմից, որից հետո նոր արդեն գործում են համապատասխան ժամկետները։ Այս մասին նշված է Սահմանադրությունում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Արդարադատության նախարարությունում հայտարարել էր՝ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի։ Նա պնդել էր, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ բոլորովին նորն ընդունել։

Նոր Սահմանադրություն ընդունելու պատճառը, ըստ Փաշինյանի, «տարածաշրջանի ու աշխարհի փոփոխություններն են, որոնք անհրաժեշտ է կառավարել Հայաստանի պետական շահերին համապատասխան»:

Նա նաև շեշտել էր՝ պետք է ունենալՍահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն առավել մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում։ Այլ փակագծեր Փաշինյանը չէր բացել։

Նրա ելույթի հրապարակումից հետո, սակայն, մի շարք քաղաքական գործիչների և սահմանադրագետների շրջանում սկսեցին տեսակետներ շրջանառվել, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, Բաքվի պահանջների մասին է։

2020-ի պատերազմից մեկ տարի անց Ադրբեջանի նախագահը թուրքական «Անադոլու»-ին տված հարցազրույցում հրապարակավ ասել էր, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, քանի որ այն Թուրքիային տարածքային պահանջներ է ներկայացնում։ Իսկ անցյալ ամիս Ալիևն արդեն հայտարարել էր, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Բաքվին անհրաժեշտ են ամուր երաշխիքներ, որ Հայաստանը ապագայում ռևանշի չի գնա և կմոռանա Ղարաբաղի մասին։

Նշենք նաև, որ Aravot.am-ի խնդրանքով՝ ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: 

Նա, մասնավորապես, ասել է.

«Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե նույնիսկ փոքրիկ, մեկ էջանոց պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, դա բավական կլինի Անկարայի համար. Թոմաս դե Վաալ

Հաջորդ գրառումը

ԱԺ աշխատակազմը 15 տոկոս պարգևավճար կստանա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԼՂ կարգավիճակի հարցի լուծումն առաջարկվում էր հետաձգել՝ թողնելով ապագա սերունդներին. Սերգեյ Լավրով

21/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ջերմուկի դեպքերի վերաբերյալ ՀՀ դաշնակիցների գործողությունները գոհացուցիչ չէին. Արարատ Միրզոյան

21/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թեհրանը ոտնձգություններ թույլ չի տա Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ

21/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները. Վահե Հովհաննիսյան

21/05/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ աշխատակազմը 15 տոկոս պարգևավճար կստանա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, ԵՄ դեսպանների հետ

21/05/2025

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի...

ԿարդալDetails

Այս ամենն արվում է քաղաքական ակտիվ դեմքերին քաղաքական կամ ներքաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար. Աբրահամյան

21/05/2025

Ուկրաինական 4 անօդաչուներ հարձակվել են Մոսկվայի վրա

21/05/2025

Հռոմի պապը Գազայում ստեղծված իրավիճակն անվանել է մտահոգիչ և տխուր

21/05/2025

Երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ Սարգսյան

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական