Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ «Մալաթիա» տոնավաճառի՝ իր թիմի պոտենցիալ ընտրազանգվածին նեղացնելը կարող է շատ ռիսկային լինել. քաղտեխնոլոգ

02/02/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Մալաթիա» տոնավաճառը փակելու, իսկ հետո վերաբացելու հնարավորության մեջ իշխանության խորիմաստ դիրքորոշում չպետք է փնտրել. կարծում եմ՝ սովորական դարձած իմպուլսիվ քայլեր են արվում, ինչպես սովորաբար լինում է այս իշխանությունների օրոք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Դա ՀՀ գործող իշխանությունների խաղաոճն է. ամեն ինչ իմպուլսիվ է, օրվա խնդրով են ապրում, նույնիսկ նույն թեմայի շուրջ օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր որոշումներ ու հայտարարություններ են ընդունվում։ Սա բոլոր ոլորտներին է վերաբերում։

Հիշենք ամիսներ առաջ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունը. ՀՀ իմպուլսիվ վարչապետն իր ոճով այդ պահին ասեց այն, ինչ ուզում էր լսել հանրությունը՝ իբրև թե իշխանությունները գործ են անում և փորձում են կանխարգելել նմանատիպ ողբերգությունները։

Հիմա էլ, «Մալաթիա» տոնավաճառի պարագայում, Նիկոլ Փաշինյանն ասաց, ստորին օղակներից էլ գնացին ցուցումը կատարելու, եկան-հասան ինչ-որ հանգրվանի, որ շուկան պետք է փակվի։

Դրանից հետո շեֆի տրամադրությունը փոխվեց, հիշեց, որ առջևում քաղաքապետի ընտրություններ են, և տոնավաճառների՝ իր թիմի պոտենցիալ ընտրազանգվածին նեղացնելը կարող է շատ ռիսկային լինել։ Հիմա էլ հանրությանը կարող են ներկայացնել, որ սկզբից ուզում էին տոնավաճառը փակել, բայց իրենց խնդիրն ամենևին էլ փակելը չէր, այլ ընդամենն առկա խնդիրները շտկելը»,- նշեց Վիգեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել Տեսչական մարմնի ղեկավարի և մասնագետների հանդիպումը տոնավաճառի տնօրինության և աշխատակիցների հետ։

Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն էլ այսօր News.am-ին ասել է, որ հնարավոր է՝ փետրվարի 4-ին, շուկան վերսկսի աշխատանքը, եթե մինչև այդ վերացվեն այն խախտումները հրատապ կարգով վերացվեն։

«Մեզ ցուցումներ են տվել, թե ինչ պետք է առաջնահերթ անենք։ Ամենավտանգավոր մասերը պետք է վերացնենք, խոսքը հրդեհավտանգ առաստաղների, բաց հոսանքների մասին է։ Իրենք ընդառաջ են գնում մեզ, որ մենք շատ կարճ ժամանակամիջոցում ավարտենք այդ աշխատանքները։

Այսօր վաղ առավոտից սկսել ենք աշխատանքները, երկու օրում պետք է հասցնենք ավարտել, որ շաբաթ օրը շուկան վերսկսի աշխատել։ Շուկայի աշխատակիցների մեծ մասն այստեղ է, մեզ օգնում են, աշխատանքների 10%-ն արդեն կատարվել է։ Վերջում տեսչական մարմինը կստուգի կատարած գործը, և եթե ամեն ինչ համապատասխանի պահանջներին, ապա շաբաթ օրը տոնավաճառը կվերաբացվի»,- ասել է Սամվել Ավետիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Հայաստանը համաձայն է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է մեկ-երկու օրում տեղակայվել Հայաստանում. Լավրով

Հաջորդ գրառումը

Կիևը պարտավոր է Ռուսաստանից պահանջել դուրս բերել զորքերը Աբխազիայից և Հարավային Օսիայից. Վրաստանի նախագահ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Կիևը պարտավոր է Ռուսաստանից պահանջել դուրս բերել զորքերը Աբխազիայից և Հարավային Օսիայից. Վրաստանի նախագահ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական