Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Փաշինյանը Միշելին է հանձնել Արայիկ Հարությունյանի նամակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խնդրանքով Նիկոլ Փաշինյանը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին է փոխանցել ԱՀ նախագահի նամակը:

Այս մասին ֆեյսբուքում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նշենք, որ հուլիսի 14-ին Արցախից հայտնել են, որ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է միջազգային կառույցներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Արցախի աղետալի ճգնաժամի վրա։

Կարդացեք նաև՝ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է միջազգային կառույցներին