«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը չափազանց կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ և ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջնորդ է, որն իր խոսքերով և գործողություններով էապես ձևավորում է համաշխարհային օրակարգը: Ամբողջ աշխարհում հաշվի են առնվում Ռուսաստանի կարծիքը, առանց այդ պետության մասնակցության ոչ մի համաշխարհային խնդիր չի կարող լուծվել, և դա փաստ է»,- ասել է Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Ինքնիշխան Ղազախստան» թերթին տված հարցազրույցում։
Տարածաշրջաններում քաոսի և փաստացի անարխիայի պայմաններում Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր դիմել ՀԱՊԿ-ին՝ կայունության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածում Ղազախստան խաղաղապահ զորախումբ մտցնելու համար։
«Ընդգծում եմ. դիմումն ուղղված է եղել ոչ թե Ռուսաստանին, այլ ՀԱՊԿ-ին, որի անդամ է Ղազախստանը։ Այդ պահին կազմակերպության նախագահը Հայաստանն էր, իսկ այս տարի նախագահությունն անցել է Ղազախստանին։
ՀԱՊԿ զորախումբը իսկապես խաղաղապահ էր և զսպիչ գործոնի դեր կատարեց այդ ողբերգական օրերին կատարվող վաքխանալիայում։ Կազմակերպության անդամ երկրների հետ պայմանավորվածության համաձայն, նրա զորախումբը երկրից հեռացել է առանց որևէ նախապայմանի, ընդ որում՝ ժամկետից շուտ։
ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը չի մասնակցել հակաահաբեկչական գործողությանը և ոչ մի կրակոց չի արձակել։ Հայկական զորախումբը պահպանել է քաղաքային ջրանցքը և «Ակսայ» հացի կոմբինատը, բելառուսականը` Ժետիգենի օդանավակայանը, տաջիկականը և ղրղզականը՝ համապատասխանաբար, Ալմաթի քաղաքի ՋԷԿ-1-ը և ՋԷԿ-2-ը, ռուսաստանյանը` ՋԷԿ-3-ը և հեռահաղորդակցության օբյեկտները: Ահաբեկչական հարձակումների սպառնալիքներ կային կենսապահովման օբյեկտներում, ուստի զորախումբն ուղարկվեց այնտեղ։ Բայց ամենակարևորն այն է, որ դա մեզ թույլ տվեց ազատել մեր ուժերը՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար»,- ասել է Ղազախստանի նախագահը»,- հարցազրույցում նշել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ 2024-ը նշանակալից է լինելու շատ երկրների համար. Ռուսաստանից բացի, նախընտրական քարոզարշավներ կանցկացվեն ԱՄՆ-ում, Ադրբեջանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և այլ երկրներում, տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրություններ։
Սակայն Ռուսաստանում ընտրությունները հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Ղազախստանի համար՝ Աստանայի և Մոսկվայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի պատճառով. ընդգծել է Տոկաևը։