Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տիգրան Ավինյանը գաղափարապես դատարկ է. ով էլ լինի՝ Երևանը նրանից լավ կղեկավարի. Իզաբելլա Աբգարյան

19/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դաշտում տեսնում եմ ուժեր, որոնք բավարար ռեսուրս ունեն, բայց չեն կարողանա միասնական դաշինքով մասնակցել Երևանի ավագանու ընրություններին։ Կարծում եմ՝ առնվազն պետք է լինի երկու դաշինք, բայց ոչ երբեք՝ անձ-կուսակցություններ, որոնք 0,5-1 տոկոս ձայներ կհավաքեն, և ձայների փոշիացում տեղի կունենա, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

«Ձայների փոշիացումն ընդդիմության համար վերջը կլինի, այսինքն՝ ավագանու ընտրություններին ճիշտ կլինի գնալ հնարավորինս խոշոր բլոկներով։ Այդ ուժերը հետո կմիացնեն իրենց ձայները, կհամագործակցեն։

Պետք է լինի ոչ թե 15 կուսակցություն՝ յուրաքանչյուրը 0.5 տոկոս ձայն «պոկելու» համար, այլ պետք է լինի թեկուզ երկու ուժ, որոնք կսատարեն իրար։ Այդ ուժերը հետագայում պետք է միանան, և հաղթած ուժն օգտագործի իրեն սատարած կուսակցությունների ինտելեկտուալ ռեսուրսները՝ կարող մարդկանց ընդգրկելով քաղաքի կառավարման մեջ»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Հարցին՝ իր կարծիքով կա՞ Երևանի քաղաքապետի թեկնածու, որն առավել արդյունավետ կկառավարի մայրաքաղաքը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ քանի դեռ հայտնի չեն Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուները, դժվար է որևէ պնդում անել։
«Բայց իհարկե, ովքեր էլ լինեն, հաստատ Տիգրան Ավինյանից լավ կղեկավարեն, որովհետև Տիգրան Ավինյանը գաղափարապես դատարկ է։ Ես երեկ դա ապացուցեցի ավագանու դահլիճում. դիմել էի Քաղաքաշինության կոմիտե, կետերով վկայակոչում էի Երևանին առնչվող շատ լուրջ խնդրի՝ կոռուպցիոն ռիսկերի մասին։ Ի պատասխան՝ անձնավորված պատասխան լսեցի՝ «Բա ինչո՞ւ Հայկ Մարությանի ժամանակ չէիք ասում»։

Նման մարդը ո՞նց կարող է քաղաք ղեկավարել, ով էլ լինի՝ Ավինյանից լավ կղեկավարի. դրանում կասկած չունեմ»,- հարց հնչեցրեց Իզաբելլա Աբգարյանը։

Երևանի ավագանու անդամը միաժամանակ ընդգծեց՝ երևանցիները շատ վատ են պատկերացնում ավագանու ընտրությունների տրամաբանությունը։

«Երևանցին տեսնելու է ՔՊ-ի ցուցակը և չի հասկանալու, որ ոչ միայն առաջին համարի դերն է կարևոր։ Մենք տեսանք, որ առաջին համարին շատ հանգիստ փոխեցին։ Այսինքն՝ եթե անգամ Ավինյանն ընտրվի Երևանի քաղաքապետ, բայց կուսակցությունում որևէ մեկի հետ խնդիր ունենա, նրան կարող են շատ հանգիստ հանել՝ փոխարնը բերելով իրենց սրտի մեկ այլ թեկնածուի։  Քաղաքական ուժերն պետք է բացատրեն այդ տրամաբանությունը, որպեսզի մարդիկ չթերագնահատեն ավագանու  ցուցակը»,- ամփոփեց ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել՝ եթե ընդդիմությունը հանդես գա միասնական թեկնածուով, Ավինյանը շանս չի ունենա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում. Ավետիք Չալաբյան

Հաջորդ գրառումը

Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, պետք է իրականացնել դրանք․ Պեսկով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Քաղաքականություն

Այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, Սահակաշվիլու կրկնօրինակն է․ Ռոբերտ Քոչարյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսով մտնում ենք ֆինալ. Վլադիմիր Մարտիրոսյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, պետք է իրականացնել դրանք․ Պեսկով

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հարձակվել են Նաիրի Հոխիկյանի տան վրա, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառել, հայհոյել

31/05/2026

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ահազանգում է. Այսօր ցերեկը իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից։ Սիրելի հայրենակիցներ,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական