Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վահրամ Դումանյանն ազատման դիմում ներկայացրել է այսօր. խոսնակը դրդապատճառները չի հստակեցնում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել է այսօր՝ երկուշաբթի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

«Առայժմ միայն այնքանն եմ հաստատում, որ Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել»,- ասաց մեր զրուցակիցը՝ չկոնկրետացնելով ինչպես դիմում գրելու դրդապատճառը, այնպես էլ այն՝ արդյոք այս պահին արդեն վարչապետը հաստատել է ազատման դիմումը։

Հիշեցնենք, որ Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։ Մինչ այդ պահը վերջինս զբաղեցնում էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։