ԱԺ-ն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ անհարգելի բացակաների թույլատրելի քանակը գերազանցած պատգամավորների մասով չի դիմի ՍԴ. հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նաև գնահատական է տվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի վերաբերյալ հանրային պահանջին։
ԱԺ նախագահն ասել է, որ դա քաղաքական սին շահարկում է, Սուրեն Պապիկյանը՝ որպես նախարար, իր աշխատանքն ամբողջովին կատարել է, պատերազմից հետո նա բանակի բարեփոխումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել և իր գործառույթը լիարժեք իրականացնում է։