Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սարսանգի ջրերը պակասել են, գազ չկա, բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնած, իսկ Հայաստանը մի կողմ է քաշվել. արցախցի գործիչ

10/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախահայությունը փողոց դուրս գալու և Ադրբեջանի բարբարոսությունների վերաբերյալ բողոքի ձայն բարձրացնելու խնդիր չունի։ Որքան էլ  մարդկանց տեսակետները տարբեր են, և մի մասը գտնում է, որ պետք է համբերել, մյուս մասն էլ կողմ է ակտիվ պայքարել, բայց արցախցին պատրաստ է մինչև վերջ չհանձնվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը՝ անդրադառնալով Արցախում ազգային-ազատագրական նոր պայքարի կամ  դիմադրության օջախի ձևավորման հավանականությանը։

«Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ միայն Արցախի ներուժը բավարար չէ՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական տանդեմին։ Հայաստանը և ռուս խաղաղապահները պետք է թիկունք կանգնեն արցախահայությանը, ամեն մեկն իր պարտականությունները կատարի։ Այդ դեպքում կարելի է արդյունքի հասնել, բայց միայնակ թուրքական աշխարհի հետ առճակատման գնալն իրատեսական չէ։

Հայաստանը մի կողմ է քաշվել և հայտարարում է, որ Լաչինի միջանցը պետք է վերահսկվի ռուսների կողմից։ Սա այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը ևս ստորագրել է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագիրը և մեզ ծուղակի մեջ գցել։  Նա պատասխանատվություն ունի, որից, սակայն, խուսափում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Բորիս Առուշանյանի խոսքով՝ Հայաստանի Հանարապետությունը պետք է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ պրակտիկ քայլեր ձեռնարկի՝ անհրաժեշտության դեպքում ռուսական կողմի հետ համատեղ գնալով ուժային լուծումների։

«Սարսանգի ջրամբարի ջրերը պակասել են, գազ չկա, բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնած։ Քանի դեռ առջևում ամառ է, այս հարցերը պետք է լուծվեն։ Մյուս կողմից պետք է անարգանքի սյունին գամել բոլոր այն սադրիչներին, որոնք նույնիսկ այս դժվարին պահին շարունակում են հայաստանցի-արցախցի տարանջատում անել, նույն այզգի ներկայացուցիչներին իրար հետ կռվեցնել»,- ասաց արցախցի գործիչը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրի շուրջ Արևմուտքի դերակատարությանը և արևմտյան մի շարք գործիչների՝ կարգավորման գործընթացում անձամբ ներգրավված լինելուն, Բորիս Առուշանյանը նկատեց՝ նպատակ ունենալով տարածաշրջանից ամեն կերպ դուրս մղել Ռուսաստանին՝ Արևմուտքը փորձում է հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։

«Բայց այդ հաշտեցումը ո՞ւմ հաշվին կլինի, ի՞նչ հետևանքներն կունենա, նրանց չի հետաքրքրում։ Նրանք փորձում են խնդիրները լուծել թույլի՝ այսինքն՝ մեր հաշվին։ ՀՀ ղեկավարությանը համոզելու են Արցախը հանձնել և դրանից հետո, իբր, խաղաղ ապրել։ Սա է Արևմուտքի դիրքորոշումը, որը մեր օգտին չէ։ 100 տոկոսով մեր օգտին չէ նաև ՌԴ դիրքորոշումը. հիմնական շեշտադրումը պետք է կատարենք մեր ազգային շահերի վրա»,- ասաց արցախցի գործիչը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայրամովը բանակցությունները դրական է գնահատել

Հաջորդ գրառումը

Գերմանական ընկերությունները 21 տարում Թուրքիայում 11.5 մլրդ դոլարի ներդրում են արել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թրամփի Վենեսուելայի նկատմամբ վարած քաղաքականությանը պետք է նաև այլ տեսանկյունից նայել. Սուրեն Սարգսյան

03/01/2026
Քաղաքականություն

Նեթանյահուն գովել է Թրամփին, որ նա «կարգավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը»

01/01/2026
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Աբրահամյան համաձայնագիրը եւ Իրանի գործոնը. Հայաստանի անդամակցության հեռանկարը

26/12/2025
Հաջորդ գրառումը

Գերմանական ընկերությունները 21 տարում Թուրքիայում 11.5 մլրդ դոլարի ներդրում են արել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական