Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն արդյունավետ և կառուցողական էր. Հաջիև

30/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական զրույցն ադրբեջանական կողմը գնահատում է որպես արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն, որը նպաստում է երկու երկրների միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Հաջիևը բարձր է գնահատել Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, որի համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների: Նա պատմական է որակել հայտարարությունը, հավելել՝ այն ցույց տվեց, որ եթե կողմերը միասին աշխատեն, վստահեն իրար, առաջընթացն ապահովված է:

Պաշտոնյան նաև ողջունել է երրորդ երկրների ցանկությունը՝ նպաստելու կարգավորման գործընթացին, սակայն, նրա խոսքով, խաղաղության հաստատման համար պատասխանատու են Հայաստանը և Ադրբեջանը:

Նա կարևորել է 3+3 խորհրդատվական հարթակը, ընդգծել Հարավային կովկասում խնդիրները տարածաշրջանային դերակատարների ներգրավմամբ լուծելու կարևորությունը: Միաժամանակ, նա չի բացառել այլ հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակումը:

Հաջիևը նաև հերթական անգամ մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը դեմ է իր տարածքով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացմանը:

«Այդ իսկ պատճառով մենք այլընտրանքային ճանապարհ ենք ընտրել՝ Իրանի տարածքով»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ադրբեջանի նախագահի խորհրդականը հերթական անգամ մեղադրել է Ֆրանսիային՝ տարածաշրջանում իբր անկայունություն սերմանելու և Հայաստանի ռազմական աջակցություն տրամադրելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիան խստորեն դատապարտել է Երուսաղեմի Հին քաղաքում հայ համայնքի դեմ իրականացված բռնությունները

Հաջորդ գրառումը

Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը շարունակելու հարցը. Գալուզին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ռուսաստանն Ադրբեջանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը շարունակելու հարցը. Գալուզին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական