Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսները չեն գնա Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը՝ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը դա շատ ցանկանա. ռազմական փորձագետ

11/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե Ադրբեջանը հասնի նրան, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցակետ դրվի, միջանցքի կարգավիճակն ինքնըստինքյան կվերանա։ Որ պահից ադրբեջանցիներին հաջողվի անձնագրային և մաքսային անցակետեր տեղադրել, միջանցքի ստատուսի հետ միաժամանակ  հօդս կցնդի նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարումը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Ադրբեջանի պնդումների ֆոնին՝ իբր Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվում, Լաչինի միջանցքում սքաներ սարք տեղադրվի՝ վերահսկելու ԼՂ մուտք գործող մեքենաների բեռները։

«Նման սարք, ամենայն հավանականությամբ, կտեղադրվի, բայց, բնականաբար, ռուս խաղաղապահների վերահսկողությամբ  և ենթակայությամբ»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Անդրադառնալով մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիային՝ ռազմական փորձագետը շեշտեց՝ գործողությունը վերին աստիճանի փնթի կերպով էր կազմակերպված՝ իբր թիրախավորված տրանսպորտային միջոցը Հայաստանից էր ուղևորվել Արցախ, և Ադրբեջանն իր գործողությամբ կանխարգելեց Հայաստանից Արցախ զենք-զինամթերքի տեղափոխման փորձը։

«Իհարկե, ադրբեջանական կողմի այս պնդումները շատ արագ հերքվեցին, որովհետև ամեն բան տեսանկարահանված էր, բայց, այնուամենայնիվ, իրենք կանգ չեն առնելու։

Եթե Ադրբեջանին չի հաջողվում «Զանգեեզուրյան միջանցք» բացել, ապա նա փորձելու է վերացնել Լաչինի միջանցքի ստատուսը։ Վերացնելու համար պետք է անձնագրային կետ դրվի, բայց ՌԴ արտգործնախարարը և ԱԳ նախարարության տարբեր պաշտոնատար անձինք  հայտարարեցին՝ Լաչինի միջանցքում որևէ անցակետ չի տեղադրվելու. եթե տեղադրվի, կրկնում եմ, դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների խախտում է։ Իսկ ռուսները դրան չեն գնա՝ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը շատ ցանկանա։ Ռուսները նման բան թույլ չեն տա»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մարտի 11-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե  իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուզում եք ասել՝ վարչապետը տեղյակ չի՞ եղել, թե քովիդի ժամանակ պետբյուջեն ինչպես է թալանվել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանն այս փուլում փորձում է հիմքեր ստեղծել, որ Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող ռազմական ուժն արդարացում ունենա. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանն այս փուլում փորձում է հիմքեր ստեղծել, որ Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող ռազմական ուժն արդարացում ունենա. ռազմական փորձագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական