Այսօր ես պետք է հայտարարեմ, որ Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով. «Կրկնում եմ՝ ՌԴ-ն պայմանագրից դուրս չի գալիս, ոչ, այլ հենց կասեցնում է իր մասնակցությունը»։
Նախագահը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ինքը հասկանա, թե ինչ են պնդում ՆԱՏՕ-ի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան.
«Եվ պետք չէ նորից փորձել բոլորին ստել, ձեզ որպես խաղաղության ջատագովներ ներկայացնել»,-ասել է Պուտինը՝ դիմելով այդ երկրների ղեկավարներին։