Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն դեմ է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը, քանի որ ի հայտ է գալու արցախյան ամբողջ հակամարտությունում խաղացած նրա կեղտոտ դերը. քաղաքագետ

14/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն, որ ռուսները դեմ են Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը և այն կապում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, առնվազն միամտություն է։ Ստատուտը ՌԴ նախագահի հետ որևէ կապ չունի, և սա առաջին հերթին հենց ռուսներն են շատ լավ հասկանում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքի ստորագրմանը։

Ըստ մեր զրուցակցի՝ այստեղից հարց է առաջանում՝ ինչո՞ւ են ուրեմն ռուսները դեմ Հայաստանի Հանրապետության կողմից վերոնշյալ փաստաթղթի վավերացմանը։

«Կարծում եմ՝ դեմ են, որովհետև Հռոմի ստատուտի ընդունումից հետո,  հուսով եմ, լինելու է երկրորդ քայլը. Հայաստանը դատի է տալու Ադրբեջանին՝ իր բոլոր հանցագործությունների համար։ Եվ այստեղ ամենավճռորոշ պահն է գալիս, որովհետև բոլոր հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանն և՛ Արցախի Հանրապետությունում՝ վերջացրած էթնիկ զտումներով,  և՛ ամենակարևորը՝ ՀՀ նկատմամբ ( հիշենք 2021 թվականի դրվագները՝ տեսանյութերով, երբ ադրբեջանցիները գնդակահարում են հայ գերիներին), պետք է արժանի ձևով պատժվեն:

Եթե այս ամենը դառնա դատական գործընթացի մաս, բոլոր այս գործողություններում ռուսների դերակատարությունն անխուսափելիորեն երևալու է. ռուսների, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին անջատել են մեր ՀՕՊ-ը, ռուսների, որոնք ներկա են եղել սահմանի առանձին հատվածներում, Արցախում։ Այսինքն՝ այնպես չէ, որ միայն ադրբեջանցիներն են անցնելու դատական այս գործընթացներով։ Այն կեղտոտ դերը, որ Ռուսաստանը խաղացել է այս ամբողջ հակամարտությունում, ի հայտ է գալու»,- ասաց քաղաքագետը։

Երկրորդ խնդիրն, ըստ Դավիթ Ստեփանյանի, այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի իրավիճակային դաշնակիցն է. սա ակնհայտ է դառնում հատկապես 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների ստորագրած դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրից։

«Այստեղ ամնե ինչ շատ հստակ է. Հռոմի ստատուտի նկատմամբ Ռուսաստանի անհանգստությունը բացատրվում է դրանով։ Պարզ է, որ ռուսները չեն կարող բացահայտ ասել՝ ինչն է իրենց անհանգստության հիմքում ընկած։ Այդ պատճառով էլ փորձում են ստատուտի վավերացումը կապել ՌԴ նախագահի հետ, փորձում դրա դեմ հակափաստարկներ բերել։ Սա է իրականությունը»,- ափոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Մոսկվայում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը համարում են անընդունելի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ դատարանի կողմից «անօրինական օրդեր» տալու ֆոնին։ Հայաստանի պաշտոնատար անձինք իրենց հերթին հավաստիացնում են, որ վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Բաքվի արձագանքը «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում» բանաձևի ընդունմանը

Հաջորդ գրառումը

Արցախից տեղահանվածների մեծ մասը՝ 80,000-ից ավելին, որպես բնակության վայր են ընտրել ՀՀ մարզերը․ փոխվարչապետ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Արցախից տեղահանվածների մեծ մասը՝ 80,000-ից ավելին, որպես բնակության վայր են ընտրել ՀՀ մարզերը․ փոխվարչապետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական