ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախյան ճգնաժամը պահանջում է ԱՄՆ-ի անհապաղ գործողություններ։
Այսօր ես նախագահ Ջո Բայդենին հորդորեցի շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը:
Պետք է օգտագործվեն բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին և կանխելու հերթական ցեղասպանությունը»։