Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեմ կարծում, որ միջազգային ատյանները տեսանյութերով են կարծիք կազմում. ադրբեջանցիների կողմից արցախցիների փաստաթղթերը ստուգելու տեսանյութերը որևէ որոշակի նշանակություն չունեն. իշխանական պատգամավոր

01/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-Պարո՛ն Խաչատրյան, ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա հսկիչ անցակետ են տեղադրել, և ինչպես պարզ է դառնում սոցիալական ցանցերում նրանց տարածած տեսանյութերից, արցախցիներին սեփական հայրենիք մուտք գործել թույլ են տալիս բացառապես նրանց փաստաթղթերն ու ավտոմեքենաները մանրակրկիտ ստուգելուց  հետո։

Մտավախություն չունե՞ք, որ ադրբեջանական կողմը նմանօրինակ տեսանյութերը քարոզչական նպատակներով կօգտագործի միջազգային հարթակներում՝ ցույց տալու, թե իբր՝ «Տեսե՛ք, այստեղ որևէ վատ բան չկա, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք ստուգում ենք, հայերն էլ առանց ընդդիմանալու անցնում են. ուրեմն՝ երկու ժողովուրդները կարող են նաև խաղաղ համակեցություն վարել ադրբեջանի իշխանության ներքո»։

-Լավ չհասկացա… Հա, հասկացա՝ ինչ եք ասում։ Ես չեմ կարծում, որ միջազգային ատյանները տեսանյութերով են կարծիք կազմում։ Որևէ որոշակի նշանակություն դա չունի, իհարկե չունի։

-Իսկ  Դուք սեփական ընտանիքի անդամների հետ նման պայմաններում Արցախ կգնայի՞ ք և կանցնեի՞ք Հակարիի անցակետով կամ Լաչինի միջանցքի այն հատվածով, որն արդեն ադրբեջանցի «էկոակտիվիստները» բացել են։

-Ձեր հարցը, ճիշտն ասած, որևէ բովանդակություն չունի, որևէ բովանդակություն չեմ տեսնում Ձեր հարցի մեջ։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ անձնական կյանքի հետ կապված՝ չեմ պատրաստվում որէ պարզաբանում տալ։

-Պարո՛ն Խաչատրյան, իսկ կարո՞ղ եք ասել՝ վերջին անգամ ե՞րբ եք Արցախ և Սյունիք այցելել։

-Տենց լավ չեմ հիշում հիմա ճիշտն ասած։ Խորհուրդ եմ տալիս՝ Դուք հաճախ գնաք։

-Ես այդ առումով որևէ խնդիր չունեմ. ինքս արմատներով սյունեցի եմ։

-Ես էլ չունեմ։ Վաղո՞ւց եք աշխատում «Ազգ»-ում։

-Կլինի որոշ ժամանակ։

-Ինչքա՞ն օրինակ։

– Ինչո՞ւ եք հարցնում, պարոն Խաչատրյան, դա ի՞նչ կապ ունի։

-Ես Ձեր որևէ մի հարցին հարցրեցի՞՝ ինչու եք հարցնում։

-Մի քանի ամիս կլինի, որ աշխատում եմ։

-Ձեզ հաջողություն եմ մաղթում։

-Նմանապես. ես էլ Ձեզ եմ մաղթում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր Վաշինգտոնում կկայանա Բլինկեն-Բայրամով հանդիպում

Հաջորդ գրառումը

Թուրքիան Սիրիայում սպանել է «Իսլամական պետության» առաջնորդին. Էրդողան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պшտանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար. Ամստերդամ

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիան Սիրիայում սպանել է «Իսլամական պետության» առաջնորդին. Էրդողան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով. Էդուարդ Շարմազանով

19/10/2025

Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։...

ԿարդալDetails

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական