Չեմ բացառում, որ Փաշինյանը Ալիևի վերջին կոշտ հայտարարություններից հետո հիշի Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Չեմ զարմանա, եթե սափրված Փաշինյանը Ալիևի վերջին հայտարարություններից հետո հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Կամ մեկ այլ տարբերակ՝ Հայաստանի ղեկավարների՝ Եվրամիության հետ ամուսնանալու մտադրության լույսի ներքո: Կարելի է ուղիղ դիմել ԵՄ-ին, այնտեղ սիրում են փողով և զենքով օգնել դրախտի թեկնածուներին»,- նշել է նա։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Ալիևը 2 օր առաջ հայտարարել է, որ անկախ հայկական պետությունը ֆաշիստական պետություն է, և որ ֆաշիզմը պետք է ոչնչացվի։