Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա, անարգել նրան թույլ տալ մեր տարածքում ամրապնդվել. Ավետիք Չալաբյան

12/04/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբույքան էջում գրել է.

«Երեկ թշնամական սադրանքի հետևանքով, մենք կորցրել ենք սահմանը պաշտպանող չորս եղբայրների՝ Արթուր Սահակյան, Մկրտիչ Հարությունյան, Հենրիկ Քոչարյան, Նարեկ Սարգսյան, ևս վեցը վիրավոր են, նրանց թվում նաև Սյունիքի հատուկ կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհված մարտիկների ընտանիքներին, և արագ ապաքինում ցանկանում մեր վիրավոր եղբայրներին:

Միևնույն ժամանակ, երեկվա ողբերգական իրադարձությունը շարքային մարտական բախում չէր, և լուրջ հետաքննություն է պահանջում: Դիտելով այս սադրանքի տեսագրությունը, և հետևելով նախորդող լրահոսին, իմ մոտ մի շարք օրինաչափ հարցեր են առաջանում՝

ա) Տեղ գյուղի հանդիպակած հատվածը նախկինում գտնվում էր Լաչինի միջանցքի անմիջական շարունակության վրա, և փաստացի՝ ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո: Այն, որ նրանք այդ հատվածից պետք է դուրս գան և վերատեղակայվեն դեպի հարավ, հայտնի էր առնվազն մեկ տարի առաջ: Ինչ՞ու այդ ընթացքում Տեղի դիմաց ոչ մի ամրաշինական աշխատանք չի կատարվել, դիրքեր չեն ստեղծվել, տեղի չի ունեցել անհրաժեշտ պատրաստություն՝ նրանց հայկական ուժերով փոխարինելու համար, և կոնկրետ ո՞վ է դրա համար պատասխանատու;

բ) Տեղից դեպի Կոռնիձոր ռուսական խաղապահների վերատեղակայումը պետք է տեղի ունենար ապրիլի 1-ին: Ինչ՞ու գոնե մի քանի օր առաջ այդ հատվածում չեն տեղակայվել հայկական ուժեր, ինչ՞ու է թույլ տվել թշնամական զորքերի անարգել ներթափանցում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Կոնկրետ ո՞ր պաշտոնյան է թերացել կատարելու իր սահմանադրական պարտավորությունները, թույլ տալով, որ մեր երկրի ինքնիշխանությունը հերթական անգամ անարգել ոտնահարվի, և ե՞րբ է նա պարզվելու ու պատասխանատվության կանչվելու;

գ) անցած շաբաթ կառավարության նիստին, վարչապետի պաշտոնում գտնվող անձը հայտարարեց, որ Տեղ գյուղի հատվածում էական բարելավումներ են տեղի ունեցել, և ամեն ինչ արվում է՝ էսկալացիայից խուսափելու համար: Տեսագրության կադրերից երևում է, որ թշնամին մեր տաևածքում անարգել ամրաշինական աշխատանքներ է կատարում, մեր դիրքից 100 մետր հեռավորության վրա, և նրան ոչ ոք չի խոչընդոտում, ենթադրաբար «էսկալացիայից խուսափելու» համար: Հետո էլ թշնամական մեքենան անարգել մտնում է մեր դիրքը, լկտի սադրանք սարքում, հետո էլ դիմահար կրակով սպանում մեր տղաներին, և միայն դրանից հետո համարժեք պատասխան ստանում: Ո՞վ է մեր զինվորներին հրաման տվել չկրակել թշնամու վրա, անարգել նրան թույլ տալ մեր տարածքում ամրապնդվել, հետո էլ անարգել մեր դիրքերը մտել: Ո՞վ է այդ պաշտոնյան, և պատրաստ է նա արդ՞ոք այսօր պատասխանատվություն ստանձնել մեր զոհված եղբայրների անմեղ արյան համար:

Ես առաջարկում եմ տիկին Գլխավոր դատախազին, որը դեռ երեկ խրոխտ տեսքով քրեական հետախնդում էր նախաձեռնում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ, նույն հետևողականությամբ քրեական հետաքնություն նախաձեռնել պարզելու, թե գործող իշխանության որ պաշտոնյաների գործողությունների կամ անգործության արդյունքում ենք մենք շարունակում հայրենիքի տարածքներ և մարդկանց կյանքեր կորցնել, և մասնավորապես, ով է պատասխանատու տվյալ դեպքի համար, երբ առնվազն չորս մարդկային կյանք ենք կորցել թշնամու դիմահար կրակից:

Քանի որ այս տիկնոջից լուրջ արդարադատություն չեմ ակնկալում, խոստանում եմ ինքս հետամուտ լինել այս հարցերի պատասխանները ստանալուն, և ի վերջո մեղավորներին օրենքով պատասխանատվության ենթարկելուն: Մինչ այդ, կոչ եմ անում մեր զինվորականներին՝ ենթարկվելու միայն Սահմանադրությանը, և աննահանջ պաշտպանելու մեր երկրի սահմանները, դա է միակ երաշխիքը, որ թշնամին անարգել չմտնի մեր դիրքերը, և դիմահար չսպանի մեր եղբայրներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ

Հաջորդ գրառումը

Մրցույթ՝ «Հայ կինոն 100 տարեկան է»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստամբուլում կայացել է Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի երկկողմ հանդիպումը

17/04/2026
Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
Հաջորդ գրառումը
Print

Մրցույթ՝ «Հայ կինոն 100 տարեկան է»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական