Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանի գլխավոր երազանքը Թուրքիայից երաշխավորագիր ստանալն է` քաղաքական տեսակետից ապահովագրելու Հայաստանին. քաղտեխնոլոգ

26/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

-Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ «Ռուսաստանը չի կարողացել կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։ Ըստ Ձեզ՝ ովքե՞ր կարող են լինել այդ նոր գործընկերները, ո՞ր հնարավոր վեկտորի մասին է ակնարկել Փաշինյանը։

-Երբ Նիկոլ Փաշինայնը խոսում է անվտանգային ճարտարապետության՝ ոչ կայուն լինելու մասին, նա, բնականաբար, նկատի ունի Ռուսաստանի հետ 30 տարուց ավելի գծված անվտանգային ճարտարապետությունը և համարում է, որ այն վստահություն չի ներշնչում և չի արդարացրել իրեն։

Երբ Փաշինյանը հայտարարում է, որ անվտանգային նոր ճարտարապետություն ձևավորելու նպատակով Հայաստանը նոր գործընկեր է փնտրում, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ՆԱՏՕ-ի մասին։ Այդ ուղղությամբ, կարծես թե, որոշակի կոնկրետ քայլեր են արվում, որովհետև ֆրանսիացիների հետ որոշ զինատեսակներ մատակարարելու շուրջ պայմանագիր է կնքվում, և դա, ըստ էության, համարվում է նոր համագործակցության սկիզբ։

Այո՛, ենթադրվում է, որ այդ պարագայում խոսք կարող է գնալ հենց հետագայում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ի փոխարինումը ՆԱՏՕ-ի հետ շաղկապված նոր համակարգով կամ հենց ՆԱՏՕ-ով։ Կարելի է ենթադրել, որ այսօրվա անվտանգության ճարտարապետության այլընտրանքը կարող է ՆԱՏՕ-ն լինել։

-Պարո՛ն Հակոբյան, իսկ ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ն ցանկանա համագործակցել Հայաստանի հետ։ Ո՞րն է շահագրգռվածությունը։

-Ես մի քանի անգամ ասել եմ, և հիմա Նիկոլ Փաշինյանը ևս բաց տեքստով ասում է, որ երբ ասում են «անվտանգային ճարտարապետություն», դա ոչ միայն բանակն է և զինված ուժերը ինչ-որ համակարգում ներառելը, այլ նաև արտաքին քաղաքականությունը և դաշնակիցներ ունենալը, այդ թվում՝ նաև երաշխավորներ ունենալը։ Կարծում եմ, որ մի փոքր կեղծ կատեգորիա է, երբ մտածում ենք, Նիկոլ Փաշինյանի համար հիմնական այլընտրանքային դիլեման կողմնորոշումն է Ռուսաստանի և Արևմուտքի միջև։

-Իսկ այսօր ո՞րն է Նիկոլ Փաշինյանի համար ամենացանկալի անվտանգային համակարգը։

-Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում առավել քան թափանցիկ ակնարկում է, որ իր համար ամենացանկալի երաշխավորը, ամենացանկալի անվտանգային համակարգը տարածաշրջանային հիմնական ուժերից ստացած երաշխիքներն են։ Խոսքը մասնավորապես Թուրքիայի մասին է։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ խնդիրը Ռուսաստանին որպես այլընտրանք Արևմուտքին բերելը չէ. խնդիրը տարածաշրջանում Թուրքիայի հետ պայմանավորվելն է, որպեսզի այդ երկիրը քաղաքական տեսակետից ապահովագրի Հայաստանին։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր երազանքը Թուրքիայից երաշխավորագիր ստանալն է՝ այդ երկրի հետ այնպիսի հարաբերություններ ձևավորել, որի պայմաններում իր պատկերացրած անվտանգային ճարտարապետության զգալի մասն արդեն իսկ կարելի է ի կատար ածված համարել։

Մնացածը՝ զենք-զինամթերք և այլն, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բխելու է Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակից։ Բնականաբար, եթե Փաշինյանը համարում է, որ Թուրքիան կարող է Հայաստանի անվտանգության երաշխավոր լինել, ապա այդ պարագայում կարող է կարիք չզգացվի լինել այս կամ այն անվտանբգային համակարգում։ Նա Wall Street Journal-ին էլ ասել է, որ իր համար ամենակարևորը տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր պայմաններով լեզու գտնելն է և նրանցից երաշխիքներ ստանալը, որ ճանաչելով 29 800 ք/կմ-ը՝ Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային հավակնություններ չեն ունենալու։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե չկան փոխադարձ պահանջներ և հավակնություններ, այդ պարագայում արդեն այս զենքից մի փոքր շատ կունենաս, այն մեկից՝ մի փոքր քիչ, արդեն տեխնիկական հարց է։

Կարծում եմ՝ հեռու չէ այն օր, երբ Նիկոլ Փաշինյանը նաև կհայտարարի, որ եթե տարածաշրջանային նման երաշխիքներ լինեն՝ առաջին հերթին Թուրքիայի կողմից, ապա գուցե Հայաստանի պաշտպանվածության հիմնական գործոնը հենց Հայաստանի անպաշտպանությունը կլինի։ Մեկ անգամ էլ 90-ականների սկզբին եմ նման բան լսել։ Այսինքն՝ եթե դու բանակ չունես, այդ դեպքում ոչ մեկ չես սպառնում, մնում է՝ որևէ մեկը խոստանա, որ քեզ պահելու է։

-Պարո՛ն Հակոբյան, ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ արձագանք պետք է սպասել Ռուսաստանից՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերել-չբերելու հավանականությանը։

-Կարծում եմ՝ ՌԴ-ի համար 102-րդ ռազմաբազայի հարցն ամենազգայուն թեման է, որովհետև ռուսների համար զինված ուժերն այսպես ասած սուրբ կով են։ Սա զգայուն թեմա է ոչ  թե քաղաքական առումով, այլ Ռուսաստանի պետական համակարգում զինված ուժերի տեսակարար կշիռը, գեներալիտետի՝ ռազմական և քաղաքական որոշումներ կատարելու ազդեցությունը միշտ շատ բարձր է եղել։

Կարծում եմ՝ թեման բավականին զգայուն է, և դրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը զգուշությամբ է մոտենում Հայաստանում ռոսւական ռազմաբազայի դուրսբերման հարցին։ Նա մի կողմից հայտարարում է, որ այդ կառույցը չի ապահովում մեր անվտանգային խնդիրները, մյուս կողմից հայտարարում է, որ ռազմաբազայի դուրս բերման հարց չի քննարկվում։ Այլ կերպ ասած՝ քայլ է անում՝ տեսնելու, թե ինչ արձագանք կլինի։ Օրինակ՝ ռուսական հեռուստաալիքով Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների մասին հաղորդումը հենց դրա արձագանքն էր, որովհետև բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում դաշնային ալիքով նոմինալ դաշնակցին Պուտինի բառապաշարով «мочить» անելը։ Դա նշանակում է, որ պետական բոլոր կառույցներին հրահանգ է տրվում, որ ի դեմս Փաշինյանի՝ ՌԴ-ն ունի բարեկամ երկրի ոչ բարեկամ ղեկավարի։ Այդ հաղորդման հաջորդ օրն իսկ Պետդուման հատուկ որոշում է ընդունում, որ հայկական վարորդական վկայականները ՌԴ-ում չեն անցնում։ Կարծում եմ՝ այսպիսի բաներ դեռ շատ են լինելու, ՌԴ-ի ձեռքի տակ եղած գործիքակազմը շատ լայն է։ Ռուսաստանն, ընդ որում, կողմ է ոչ թե փափուկ, այլ կոշտ ուժի գործադրմանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, եթե Հայաստանը նման ցանկություն հայտնի. Ասադով

Հաջորդ գրառումը

Թուրք վերլուծաբան․ «Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ»

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Ռամիզ Մեհդիևի պետական հեղարշջման պլանի մասին

18/10/2025
Քաղաքականություն

Մենք արտաքին խաղացողների կողմից միջամտության բազմաթիվ փորձեր ենք տեսել․ Միրզոյանը ՀՀ ընտրությունների մասին

18/10/2025
Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պшտանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար. Ամստերդամ

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրք վերլուծաբան․ «Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական