Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, եթե Հայաստանը նման ցանկություն հայտնի. Ասադով

Ադրբեջանը պատրաստ է հաղորդակցություններ բացել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում.  հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային ֆորումում՝ ի պատասխան Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարության։

«Ադրբեջանական կողմը շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, բայց դա կախված է ոչ միայն մեզանից. մենք պատրաստ ենք սկսել գործընթացը, եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնի»,- ասել է  նա։

Ասադովն ընդգծել է, որ Ադրբեջանը ամուր առևտրատնտեսական կապեր է հաստատել տարածաշրջանի չորս երկրներից երեքի հետ։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը հանդես եկավ Հայաստանի հետ հարաբերական խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությամբ»,- հավելել է ադրբեջանցին։