Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կողմերը հավատարիմ եմ մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, թե որոնք են այդ սկզբունքները։
«Հայասստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ։
Այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առաջիկա թիրախ է դառնում, կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունը այստեղ է աշխատում։ Երկրորդ սկզբունքով կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է ելնել այն իրողությունից, որ խորհրդային միության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը ճանաչել են Ալմաթիի հռչակագրով»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս, խոսելով երրորդ սկզբունքի մասին, ասաց, որ այն ներառված է առաջին ու երկրորդ սկզունքների մեջ։
«Այդ սկզբունքով բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա և այդ կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով։
Այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները մենք վերջերս ամփոփեցինք՝ խաղաղության խաչմերուկ նախագծին ամբողջական տեսք տալով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։