Մայիսի 19-ին Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում. հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ գերատեսչության՝ նախատեսվում է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արգործնախարարների եռակողմ հանդիպում։ Երեկ էլ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն էր տեղեկացրել, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո, մայիսին սպասվում է մոսկովյան հանդիպում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-4-ը ԱՄՆ Արլինգտոն քաղաքում, ամերիկյան կողմի նախաձեռնոթւյամբ կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բայրամովը վաշինգտոնյան հանդիպման մասին ասել է՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել։