Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջպետական սահմանից զորքերի հետքաշման դիմաց Ադրբեջանը կարող է որևէ մեծ զիջում ակնկալել. քաղաքագետ

13/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե Ադրբեջանը հայկական կողմի հետ քննարկել է միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը, ապա, հավանական է, որ դրա դիմաց խաղաղության պայմանագրում որևէ մեծ զիջում է ակնկալում,  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է՝ Ադրբեջանի հետ քննարկվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հարցը։

«Զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր նոր էսկալացիաները։ Չեմ ուզում ասել, որ գնում ենք համաձայնության, սա գաղափար է, որը քննարկվում է, նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա»,-ասել է նախարարը։

«Մենք տեղյակ չենք՝ խոսքն ինչ տեսակ զիջման մասին է։ Իհարկե, բոլորս գիտենք, որ խաղաղության  պայմանագրում ցավոտ կետեր կան, բայց դրանց վերաբերյալ կոնկրետ ինֆորմացիա այդպես էլ չի հրապարակվում։

Այնպես որ, միայն հայկական կողմի լուրջ զիջման կամ զիջումների դիմաց չեմ բացառում ադրբեջանական զորքերի հետքաշումը։ Տեսեք, արդեն իսկ խոսվում է ինչ-որ անկլավների մասին, և հայկական կողմը, կարծես թե, համաձայնում է դրան, մեկ-երկու դրվագով նույնիսկ անդրադարձ է կատարվել Արծվաշենին։

Բայց 8 գյուղ ասվածը խիստ պայմանական է. միգուցե պարզվի, որ այդ գյուղերի ընդհանուր տարածքը շատ ավելի մեծ է, քան փոքր քաղաքներինը»,- չբացառեց Արթուր Ղազարյանը։

Անդրադառնալով Ղազախ-Իջևան սահմանին գերիների փոխանակման գործընթացին՝ քաղաքագետը նկատեց՝ 32 հայ գերու վերադարձը Հայաստան նշանակալի երևույթ է, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանի կողմից բարի կամքի դրսևորում։

«Ադրբեջանը դեռևս բավական լծակներ ունի. նախ՝ չի պահպանվել «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը։ Այդ երկիրը հայ գերիների փոխանակումը միջազգային հանրությանը թանկ գնով է վաճառում՝ որպես իր կողմից արված մի մեծ լավություն, սակայն շարունակում է իր ձեռքում ավելի լուրջ լծակներ պահել։

Իրեն որպես հումանիստ ներկայացնող Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում  այնքան ցեղասպանական գործողություններ է իրականացրել, որ հումանիզմի դիմակն ընդամենը խաբկանք է։ Այս քայլն ընդամենը միջազգային հանրության աչքերին «թոզ փչելու» համար է արվում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը հրապարակել է ադրբեջանական գերությունից ազատված 32 զինվորների անունները

Հաջորդ գրառումը

Որքանո՞վ է սահմանից զորքերի հետքաշումը բխում մեր շահերից. ավելի կարևոր է խաղաղության պայմանագիր ստորագրել. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Որքանո՞վ է սահմանից զորքերի հետքաշումը բխում մեր շահերից. ավելի կարևոր է խաղաղության պայմանագիր ստորագրել. քաղաքագետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական