Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Միշելն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումն անց կացնել Բրյուսելում, հոկտեմբերի վերջերին

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում. ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Գրանադայում լրագրողների հետ զրույցում հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Շառլ Միշելը նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- ասել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալիևի օգնական Հաջիևը մի քանի ժամ առաջ հայտնել է, որ իրենք համաձայն են հաջորդիվ հանդիպել Բրյուսելում․