Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչ հայկական կողմն ինչ-որ քննարկումներ է անում, Ադրբեջանը ռեալ զենք է գնում՝ պատրաստվելով նոր պատերազմի. Հայկ Նահապետյան

12/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիևն ու Էրդողանն ուղղակի դողում են և սարսափի մեջ են հայ-կիպրական ռազմատեխնիկական համագործակցությունից, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ՊՆ այն հաղորդագրությանը, որ Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները պատրաստակամություն են հայտնել գործակցել ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում և ռազմատեխնիկական համագործակցություն։

«Մինչ հայկական կողմն ինչ-որ քննարկումներ է անում, Ադրբեջանը զենքի ռեալ գնումներ է կատարում Իսրայելից, մի քանի հարյուր միլիոն դոլարի հրատանի ձեռք բերելու պայմանավորվածություններ ունի Սերբիայի հետ։ Այսինքն՝ մեր հակառակորդ պետությունը պատրաստվում է նոր պատերազմի։

Սպառազինության գնումն Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի կամ Թուրքիայի դեմ պատերազմի նպատակով չէ, այլ Հայաստանի դեմ։ Ադրբեջանը դեռ զինվում է, մեծացնում կրակային հզորությունը, ընդ որում՝ զինատեսակների մի մասը հարձակողական են, այսինքն՝ թիրախում մենք ենք»              ,-ասաց Հայկ Նահապետյանը։

Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ հազիվ հարյուր տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը Հայաստանը համարում է Հարավային Կովկասի վրա օտար մարմին, որը պետք է հեռացվի։

«Ալիևն առանց սեթևեթանքի հայտարարում է, որ հայերը տարածաշրջանում եկվորներ են, և Հայաստանի չգոյությունն իրենց համար մարտավարական խնդիր է։ Իսկ իրենք շատ լավ գիտեն՝ ինչպես վերացնել Հայոց պետականությունը։ Դրա համար նրանք պատրաստ են օգնել, որպեսզի ՀՀ իշխանության ղեկին մնա Նիկոլ Փաշինյանը, իսկ իրենք զինվեն՝ հարմար աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։

Սա ոչ միայն Հայոց պետականության վերջը կլինի, այլ 3 միլիոնանոց Հայաստանի վերջը։ Եթե որևէ մեկն ասի, որ սա իրականությունից հեռու է, և կարող է ցնորք թվալ, թող նայի, թե ինչպես աշխարհի պետությունների և ՄԱԿ-ի աչքի առաջ Իսրայելը փորձում է ցեղասպանության ենթարկել Գազայի՝ 2 միլիոնից ավելի պաղեստինցիներին։ Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փորձում է սա կասեցնել, ԱՄՆ-ը դեմ է արտահայտվում»,- նշեց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ ՀՀ իշխանություններն արդեն իսկ բացել են առաջին դուռը՝ Արցախը, իսկ ահա երկրորդ, երրորդ և հաջորդ հարվածները կարող ենք ստանալ և՛ Նախիջևանից, և՛ Սյունիքից, և՛ Տավուշից, և՛ Գեղարքունիքից։

«Ադրբեջանը խնդիր է դրել մեկ օրում վերցնել Երևանը՝ տանկային ճեղքում, մի քանի կողմից հարձակում։ Այնպես որ, այստեղ խոսքը միայն Սյունիքը կամ «Զանգեզուրի միջանցքը» չէ. այստեղ ամբողջ Հայաստանը վերցնելու խնդիրն է։

Մենք էլ կբողոքենք աշխարհին, տարբեր ամբիոններից կհայտարարենք, որ Ադրբեջանը շատ վայրագ է, բարբարոս է, բայց դրանից ոչին չի փոխվի»,- ասացռազմական փորձագետը։

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Կիպրոսի Հանրապետություն։

Կողմերն ամփոփել են համագործակցության ներկայիս ընթացքն ու նախանշել դրա զարգացման նոր հնարավորությունները` պատրաստակամություն հայտնելով գործակցել ավելի ընդգրկուն օրակարգով՝ ուսումնավարժական ծրագրեր, փորձի փոխանակում տարբեր ոլորտներում, ռազմատեխնիկական համագործակցություն և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխարհի ավելի քան 150 գործարար, հումանիտար և քաղաքական գործիչ Ալիևին կոչ են արել ազատ արձակել ապօրինի կալանավորված հայերին

Հաջորդ գրառումը

Կիպրոսի հետ ռազմատեխնիկական հաջող համագործակցության հեռանկար կա, բայց ոչ՝ այս իշխանությունների դեպքում. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Կիպրոսի հետ ռազմատեխնիկական հաջող համագործակցության հեռանկար կա, բայց ոչ՝ այս իշխանությունների դեպքում. ռազմական փորձագետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական