ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում․ ասել է Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«БелТА» գործակալությունը փոխանցում է նրա խոսքերը. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի Հանրապետության հետ աշխատանքի ընթացքում պետք է ցուցաբերի առավելագույն զգուշություն և կոռեկտություն»։
«Մենք պետք է ավելի նրբանկատ և զգույշ լինենք Հայաստանի հետ աշխատանքում։ Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ի աշխատանքին, բայց միաժամանակ շարունակում է մնալ կազմակերպության կազմում։ Պետք է լինել շատ կոռեկտ։ Հայաստանում այս առումով իրավիճակը բարդ է, հատկապես ընտրական շրջանում։ Շատ դժվար իրավիճակ է։ Այդ պատճառով մենք պետք է Հայաստանի հետ հարաբերություններում լինենք առավելագույնս զգույշ և շրջահայաց», – նշել է Բելառուսի առաջնորդը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։









