Մեկ տարի առաջ սկսվեց հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից. Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության առնչությամբ ոչինչ չի զիջի»,- Х-ի իր միկրոբլոգում Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերն է մեջբերել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին։