Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌԴ-ն փորձում է իր պարտականությունները չկատարելու մեղքը գցել հայկական կողմի վրա. սա բաց տեքստով շանտաժ է. քաղաքագետ

02/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանը փորձում է իր պարտականությունները չկատարելու մեղքը գցել հայկական կողմի վրա։ Դա ակնհայտ է. դրա համար պետք է ընդամենը հիշել, որ նախևառաջ Ռուսաստանն ինքը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ նախքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա կաներ Պրահայում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ վերջինս ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր՝ «Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական, ջանքերի բացակայության մասին Ռուսաստանի դեմ ցանկացած պնդում անտեղի է»։

«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները՝ մասնավորապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի մի շարք կետերով, օրինակ՝ ռազմագերիների վերադարձի։ Չմոռանանք նաև, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիներն ագրեսիա են իրականացրել Փառուխում, Քարագլխում, Խծաբերդում և այլն։ Հիմա այդ ամենը կապել նրա հետ, թե Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, դա է պատճառը, այդքան էլ այդպես չէ։

Այսինքն՝ խոսքն այն մասին չէ, որ ՀՀ իշխանություններն այստեղ մեղք չունեն, խոսքն այն մասին է, որ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարել, հիմա էլ չի կատարում և պարզապես փորձում է մեր հաշվին Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել՝ մեղքը բարդելով հայկական կողմի վրա։ Սա բացարձակապես անընդունելի է։ ՌԴ-ում էլ շատ լավ գիտակցում են սա։ Պարզապես հաշվի առնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը, էմոցիոնալ լարված ֆոնը՝ փորձում են Հայաստանում ակնհայտորեն բարձրացող հակառուսական  ալիքի դեմն առնել»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Մարիա Զախարովայի բարձրացրած հարցին՝ արդյոք ռուս խաղաղապահների դուրսբերումը Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, Արմեն Բաղդասարյանը նկատեց՝ սա բաց տեքստով շանտաժ է, որ եթե հայկական կողմը շարունակի ՌԴ-ի հասցեին քննադատություններ հնչեցնել, Ռուսաստանն Արցախից դուրս կգա։

«Ռուս խաղաղապահների առնչությամբ հայկական կողմի դժգոհություններն օբյեկտիվ հիմք ունեն։ Մյուս կողմից ես վստահ եմ, որ ռուս խաղաղապահներն Արցախում հայտնվել են ոչ թե հայկական կամ ադրբեջանական, այլ սեփական շահերը պաշտպանելու նպատակով՝ ընդհուպ հասնելով Արցախում ռազմական կոնտինգենտ ունենալուն։ Այսինքն՝ պետք է չէ մանիպուլյացիաներ անել, ներկայանալ որպես փրկիչ, որովհետև Ռուսաստանը միշտ հայտնվում է՝ ոչ թե ինչ-որ մեկին փրկելու, այլ սեփական շահերը հետապնդելու համար, և ցավոք, դա լինում է կողմերից մեկի, այս դեպքում՝ հայկական կողմի հաշվին»,-ամփոփեց քաղաքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զախարովայի հայտարարությունն ընդամենը Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելու արդարացում է, որը որևէ քննադատության չի դիմանում. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Աջակցում ենք Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկին. ՌԴ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Աջակցում ենք Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկին. ՌԴ ԱԳՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Վատիկանը կսրբադասի եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանին

27/09/2025

Հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը նահատակվել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ, կսրբադասվի։ Այս մասին...

ԿարդալDetails

ՄԻՊ-ը վերահաստատում է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

27/09/2025

Սա փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է. ՆԳՆ խոսնակը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

27/09/2025

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական