Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու, բայց դրա համար քաղաքական որոշում պետք է լինի. Ռուստամ Բադասյան

Մարգարայի անցակետն արդեն վաղուց պատրաստ է սպասարկելու երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հարցին՝ երբվանի՞ց անցակետը կկարողանա սպասարկել, Բադասյանը պատասխանեց՝ դրա համար քաղաքական որոշում պետք է լինի։

 «Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է, որովհետև եղել է նախնական պայմանավորվածություն։ Դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել։ Հիմա, երբ քաղաքական որոշում կլինի, պատրաստ կլինենք սպասարկելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է թուրքական կողմում մաքսակետում կատարվող աշխատանքներին, Բադասյանը նշեց, թե այդ մասին տեղեկություններ չունի. «Միգուցե իրենց կետը կարիք չունի լրացուցիչ աշխատանքների, կամ ունի, չեմ կարող ասել»։