Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, բացելով Փարիզում մեկնարկած Խաղաղության համաժողովը, ասել է, որ Գազայի հատվածում անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հումանիտար դադար հայտարարել և աշխատել զինադադար հաստատելու վրա։
«Խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն։ Դա չի քննարկվում, դա անհրաժեշտ է», – շեշտել է Մակրոնը։
Փարիզի համաժողովին մասնակցում են շուրջ ութ տասնյակ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։