Պուտինն ու Ալիևը վաղը կհանդիպեն Բիշքեկում։
Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կքննարկեն իրավիճակն Արցախի և ռուս խաղաղապահների շուրջ՝ ներառյալ նրանց հետագա գործունեության հնարավորությունը «ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձը իրենց բնակավայրեր» ապահովելու համատեքստում. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Երկու երկրների նախագահները վաղը կժամանեն Ղրղզստան։ Հոկտեմբերի 13-ին այնտեղ կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։