Ռուս խաղաղապահներն արել են ամենակարևորը, որը չպետք է մոռանալ` նրանք խաղաղություն և կայունություն են բերել կոնֆլիկտային տարածաշրջան. News.ru պորտալին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Սեպտեմբերյան իրադարձություններն անհիմն չեն եղել:
Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականություն՝ ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։
Ընդ որում, Երևանը մեզ այդ մասին չի տեղեկացրել։ Այդ ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել։ Իհարկե, Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության այս որոշումը արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց պարագայում ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և դա ուղղակիորեն ազդեց խաղաղապահների գործունեության վրա», – ասել է Գալուզինը։