Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Արևմուտքը Վրաստանի ցույցերը տեսնում է, Հայաստանինը՝ ոչ

«Արևմուտքը անդադար հարձակվում և վախեցնում է Վրաստանի իշխանություններին ցուցարարների նկատմամբ կիրառված բիրտ ուժի համար, Հայաստանի դեպքում ՝ քար լռություն»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովանն անդրադարձել է վերջին օրերին Հայաստանում մեծ թափ ստացած ընդդիմադիր շարժման և այն ճնշելու նպատակով ոստիկանության բիրտ ուժի կիրառման փաստերին։

Զախարավոն նկատել է, որ  այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվում, Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների պարագայում Արևմուտքը լուռ է։

«Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերին, Արևմուտքը ձևացնում է, թե ոչինչ չի կատարվում, իսկ եթե մեկնաբանում են, ապա այսպես` Երևանի ցույցերը չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը և համակարգվում են դրսից»,- ասել է Զախարովան: