Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հուսով եմ՝ ՔՊ-ի կողմից առաջադրում չի լինի. ՄԻՊ-ի ընդդիմության թեկնածուն հիմքեր է նախանշում

28/03/2023
- Քաղաքականություն

Էդգար Ղազարյանը մեծ պատիվ է համարում, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը։

Azg.am-ի թղթակցի հետ զրույցում Ղազայանը հիշեցրեց՝ այս պահի դրությամբ ՔՊ-ի կողմից ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրում պաշտոնապես չի եղել, եղել է ընդամենը նրա (գլխավոր դատախազի տեղակալ  Անահիտ Մանասյանի՝ խմբ.) հետ հանդիպում։

«Հուսով եմ, որ ՔՊ-ի կողմից առաջադրում չի լինի երկու պատճառով. նախ՝ թեկնածուն ինքը կհրաժարվի, քանի որ նրա թեկնածությունը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին. Սահմանադրությունը պահանջում է, որ ՄԻՊ-ը վայելի հանրային հեղինակություն։ Մանասյանը, որպես իրավաբան-սահմանադրագետ,  բոլորից լավ պետք է իմանա, որ ինքն օբյեկտիվորեն չունի հանրային հեղինակություն՝ մի պարզ պատճառով. նա հանրային, իրավապաշտպան գործունեությամբ չի զբաղվել, աշխատել է ՍԴ-ում և ակադեմիական շրջանակներում։

Այնուհետ՝ նա ընդամենը 4 ամիս առաջ է Գլխավոր դատախազությունում պատասխանատու առաքելություն ստանձնել, և կարծում եմ՝ որպես հանրային ծառայող պատասխանատվություն կունենա ՄԻՊ-ի առաքելությունից խուսափելու։
Երկրորդ՝ կարծում եմ՝ Քաղաքացիական պայմանագիրը Մանասյանին չի առաջադրի ՄԻՊ-ի թեկնածու՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր խմբակցություններն արդեն իսկ առաջադրել են։ Այսինքն՝ պատգամավորների թվաքանակով մեծանմասնությունը ՔՊ-ինն է, բայց խմբակցությունների թվաքանակով մեծամասնությունն իմ թեկնածությունն է առաջադրել։ Այս պարագայում, կարծում եմ , իրենք առհասարակ կհրաժարվեն թեկնածու առաջադրելուց և կընտրեն ընդդիմության առաջադրած թեկնածուին»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝ առաջիկայում ԱԺ  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով կներկայացնի ծրագիր՝ նախանշելով իր առաքելության իրականացման գերակայությունները։

 Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

Իսկ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։

Նախորդ գրառումը

14 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Հաջորդ գրառումը

Երվանդ Ազատյանի հիշատակը միշտ վառ կմնա երախտագետ սերունդների հիշողության մեջ. ՀՀ ԳԱԱ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Երվանդ Ազատյանի հիշատակը միշտ վառ կմնա երախտագետ սերունդների հիշողության մեջ. ՀՀ ԳԱԱ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական