Պակիստանը խոչընդոտեց Հայաստանի անդամակցությունը ՇՀԿ-ին։
Պակիստանը արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ի պատասխան Հնդկաստանի կողմից կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության դիմումի արգելափակման։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հայաստանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։
Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանարում։
Չնայած Չինաստանի կողմից Շանհայի համագործակցության կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցությանը աջակցելուն, Հնդկաստանը կրկին արգելափակել է Բաքվի՝ լիիրավ անդամակցության հայտը: