ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգում չկա. ԱԺ-ում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը:
«ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգձում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կարելի է ասել՝ այդ հարցով գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցմանը, Սիմոնյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք: