Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերով ՊՆ շենքն են բարեկարգել. «Հրապարակ»

09/12/2020
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված գումարների ճակատագիրը հանրության համար շարունակում է անհայտ մնալ։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ կառավարությանը փոխանցված գումարների վերաբերյալ «հստակ, մանրամասն ու թափանցիկ» հաշվետվություն տալու պահանջը մինչ այս պահը չի կատարվել:

ՀՀ նախագահի աշխատակազմից «Հրապարակին» պատասխանեցին, որ կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի հիմնադրամի տնօրինությանը, իսկ վերջինս՝ հոգաբարձուների խորհրդին, բայց այս պահի դրությամբ որեւէ հաշվետվություն չի ստացել։ 
«Հրապարակի» տրամադրության տակ են հայտնվել ֆինանսական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս պատկերացնել, թե ինչպես է կառավարությունը տնօրինել հիմնադրամից ստացված գումարները: Ըստ այդ փաստաթղթերի՝ ընդհանուր առմամբ, մոտ 85 մլրդ 858 մլն դրամ է ստացել կառավարությունը «Հայաստան» համահայկականից: Այս գումարից կառավարության տարբեր օղակներին արդեն հատկացվել է մոտ 70 մլրդ 81 մլն: 15 մլրդ 777 մլն մնացել է չծախսված: Նկատենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի նշած գումարն ավելի փոքր էր՝ 52,7 մլրդ: 

Ֆինանսական աղյուսակներն ուսումնասիրելով՝ հայտնաբերեցինք, որ ով ասես չի օգտվել հիմնադրամի հատկացրած գումարներից: Անգամ վարչապետի աշխատակազմն է ձեռքը մտցրել այդ փողերի մեջ: Հիմնադրամի փոխանցումից 1 մլրդ 485 մլն դրամ վարչապետի աշխատակազմը ստացել է փոստային ծառայությունների արդիականացման համար: Այս հատկացումը կատարվել է հոկտեմբերի 11-ին: Զարմանալի է, որ այդ օրերին վարչապետի աշխատակազմի համար փոստային առաքումների արդիականացումն է եղել ամենակարեւոր հարցը: 

«Այլ ծախսեր» հոդվածով 139 մլն եւ 2,4 մլրդ դրամ տրվել է արտաքին գործերի  նախարարությանը՝ օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում դիվանագիտական ծառայություն իրականացնող մարմինների գործունեության համար: Ենթադրվում է, որ պատերազմի օրերին պետք է քարոզչություն իրականացրած լինեն՝ հօգուտ հայկական դիրքորոշման, կամ նման աշխատանք։ Առաջին չափաբաժինը տրվել է ռուսական ռուբլով, ինչը նշանակում է, որ Մոսկվա կատարված այցերը եւս ֆինանսավորվել են հիմնադրամի միջոցներից: Ինչո՞ւ ԱԳՆ-ն նման գործունեության համար չի օգտվել 2020 թվականի բյուջեով իրեն հասանելիք գումարներից, այլ լրացուցիչ փող է վերցրել: ԱԳՆ-ից բացատրություն ստանալ չհաջողվեց: 
Գումարի առյուծի բաժինը, իհարկե, ստացել է պաշտպանության նախարարությունը, ինչը հասկանալի է: Պաշտպանական գերատեսչությանը սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը ռազմական կարիքների համար մի քանի անգամ հատկացումներ են արվել՝ ստացել է 17 մլրդ 403 մլն, 1 մլրդ 476 մլն, 5  մլրդ եւ 2,3 մլրդ դրամի չափով:

Սակայն այս հարցում էլ ամեն ինչ  հարթ չէ․ այդ գումարների ոչ ամբողջն է հատկացվել զենք-զինամթերք ձեռք բերելուն: Եթե հավատանք մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերին, պատերազմի թեժ պահին ՊՆ-ն «Հայաստան» հիմնադրամից գումարներ է ստացել «նախարարության շենքային պայմանների բարելավման», շենքերի եւ շինությունների բարեկարգման համար: Սրանք, ինչպես հայտնի է, այն հոդվածներն են, որոնք գործնականում չբացահայտվող յուրացումների մեծ հնարավորություն են տալիս: Շինարարական կարիքների համար մեկ ամսում նախարարությունը մի քանի անգամ է գումար ստացել՝ 14 մլրդ 636 մլն 270 հազար, 363 մլն եւ 19 մլրդ 308 մլն դրամ:  
Բարձրտեխնոլոգիական արդ յունաբերության նախարարությունն էլ, որի ղեկավարը վարչապետի սիրելի Հակոբ Արշակյանն է, կառավարությունից երեք անգամ գումար է ստացել՝ 2,5 մլրդ, 517 մլն 345 հազար եւ 166 մլն 372 հազար դրամ, որը փոխանցվել է հիմնադրամից: Որպես նպատակ՝ նշված է ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը: 966 մլն 125 հազար դրամ էլ տրվել է առողջապահության նախարարությանը՝ ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների համար: 

Սփյուռքի մեր հայրենակիցները, իրենց բերանից կտրելով, պատերազմող Հայաստանին միջոցներ էին ուղարկում հաղթանակի, վիրավորներին օգնելու, զինվելու համար, իսկ մեր վարչապետն այդ փողերը, փաստորեն, քամուն է տվել՝ տնօրինելով բացառապես իր հայեցողությամբ: Մեր հայրենակիցների նվիրաբերություններից անգամ պետական պահպանության ծառայությունն է երեք անգամ գումար ստացել: Նոյեմբերի 5-ին այս ծառայությունը երկու հատկացում  է ստացել՝ 420 հազար եւ 720 հազար դոլար, իսկ հոկտեմբերի 16-ին՝ 693 մլն դրամ: Ինչի՞ համար: Վարչապետի գրասենյակից մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի վերաբերյալ որեւէ պարզաբանում չստացանք: Նրա խոսնակը չպատասխանեց մեր զանգերին: 

ՀԳ. Մնում է հիշեցնել, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների եւ այլն: Իսկ «Հայաստան» հիմնադրամի կանոնադրության 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը: Ստացվում է, որ ՀՀ կառավարությունը խախտում է «Հիմնադրամների մասին» օրենքը՝ անձնական հայեցողությամբ ծախսելով «Հայաստան» համահայկականի փողերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրենբուրգի մոտ նավթաաշտարակ է այրվում

Հաջորդ գրառումը

Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական