Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան. Ալեն Սիմոնյան

Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում կարող են նոր պայմանագրեր կնքվել. ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես դա չեմ բացառում»,- ասել է Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հայտարարությունը, թե ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են նոր համաձայնագրեր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։

Սիմոնյանն անդրադարձել է  նաեւ հայ-ռուսական հարաբերությունների թեմային.

«Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան։ Հակասություն կա վարվող քաղաքականության և իրականացվող գործողությունների նկատմամբ: Բայց խնդրում եմ, սա մի որակեք որպես հակառուսական ֆոն»,- ասել  նա՝ որոշ լրատվամիջոցների մեղադրելով հակառուսական տրամադրություններ հրահրելու մեջ։