Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հայաստանն ու Ադրբեջանն իրականում չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և Եվրամիության առաջարկները

ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում. «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը սկսել է տապալվել հետխորհրդային տարածքում։

Նարիշկինը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրում են բոլոր հարցերը լուծել ինքնուրույն և իրականում չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և Եվրամիության առաջարկները: