Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ունակ չէր և չէր կամենում ապահովել արցախահայերի անվտանգությունը, իսկ ՌԴ-ն Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակիցն էր. քաղաքագետ

30/10/2023
- Քաղաքականություն

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեդքսանդր Քանանյանը։

-Պարո՛ն Քանանյան, եթե Արցախը մեր հայրենիքը չէր, ինչո՞ւ սեպտեմբերի 19-ին կրկին հարյուրավոր զոհեր տվեցինք «ուրիշի» հայրենիքի համար։ Ո՞վ պետք է այս հարցի պատասխանը տա։

-Ես հավատում եմ, որ նման ձևակերպումները միանգամայն բնական կհնչեն ՀՀ ներկա կառավարության յուրաքանչյուր անդամի կողմից, քանզի նրանց անհայրենիք, պատեհապաշտ և անգաղափար լինելու հանգամանքը հանրահայտ է և ապացուցման կարիք չունի։

Իրականում Արցախը և՛ Հայոց հայրենիքի անբաժանելի մասն է պատմականորեն, և՛ ՀՀ ինքնիշխան տարածքի մասն է՝ ըստ Անկախության հռչակագրի  և 1989 թվականի միացման որոշման, և՛ ըստ միջազգային իրավունքի, որովհետև Խորհրդային Հայաստանի հետցեղասպանական ապօրինի վարչական սահմանները երբեք չեն կարող որևէ հիմք հանդիսանալ Հայաստանի և հարևան պետությունների միջև միջպետական սահմանը որոշելու համար։

Իսկ սեպտեմբերի 19-ին կրկին հարյուրավոր զոհեր ունեցանք, որովհետև ՀՀ զինված ուժերի մնացորդը, որը դիվանագիտական նկատառումներով միշտ անվանել ենք Արցախի պաշտպանության բանակ, պաշտպանում էր Արցախի մնացորդի տարածքը։ ՊԲ-ն չէր կարող չպաշտպանել, քանի որ անմիջապես կվտանգվեին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ։

Հիշենք, որ նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագրի ստորագրումից հետո Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակից Ռուսաստանի վերահսկողության ներքո հայտնված Արցախի մնացորդում բացակայում էին իրական անվտանգության պայմանները, բայց այնուամենայնիվ ՀՀ իշխանությունը, ինչպես նաև Արցախի իշխանություններն արել են ամեն ինչ՝ կրկին այնտեղ ուղղորդելու 2020 թվականի պատերազմի ժամանակ դուրս եկած քաղաքացիական բնակչությանը։ Նրանք տասնյակ հազարավոր կանանց, երեխաների և ծերերի տեղափոխել են մի տարածք, որի անվտանգությունը զրոյական էր, քանզի Հայաստանն ունակ չէր և չէր կամենում ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, իսկ ՌԴ-ն Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակիցն էր։

Բնականաբար, յուրաքանչյուր արժանապատիվ և իրավատեր հայ, ինչպես նաև պետություն պետք է պայքար մղեր հայկական ամեն թիզ հողի համար։ Եթե ոչ, նման պետությունն արժանանալու է միայն մեկ հետևանքի՝ լուծարման և նոր ցեղասպանության, որը շատ մոտալուտ է։

– Պարո՛ն Քանանյան, հնարավո՞ր է՝ այս ամենը հատուկ է արվում, որպեսզի տարածքային կորուստներն անպայման լինեն մարդկային կորուստների գնով։ Սա հատուկ ծրագի՞ր է։

-Ներկայիս ապապետական և հայրենավաճառ կառավարությունը չունի որևէ սկզբունք՝ բացի մորթապաշտությունը, չունի որևէ սրբություն, ամենանվիրական և հիմնարար ազգային սրբությունները գիտակցված կերպով ոտնահարված են, և նրանք կարող են գնալ յուրաքանչյուր ստորության՝ միայն թե արդարանան և իրենց իշխանությունը պահպանեն։

Այս իմաստով նրանց ապիկար և անկարող կառավարման հետևանքն է 2020 թվականի խայտառակ պարտությունը։ Հասկանլի է, որ ՀՀ արտաքին դիվանագիտությունը և պետականությունը քայքայվել են բոլոր վարչակազմերի գործուն մասնակցությամբ։ Հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրած մեռելածին սկզբունքներն են պատճառ դարձել իր իսկ ձևակերպմամբ ավազակապետության առաջացման, պետական ինքնիշխանությունից հրաժարվելու։

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը պարզապես նրա աշակերտներն էին, ինչպեսև Նիկոլ Փաշինյանը։ Սովորաբար Փաշինյանը տարածքային զիջումներն արդարացնում էր մարդկանց կյանքը փրկելու՝ իբր իր մեծ ցանկությամբ, բայց իրականում մենք ականատես ենք եղել մի պարզ բանի՝ կարևորագույն ռազմավարական տարածքները դավաճանական ստորագրությամբ հանձնող Փաշինյանը, եթե անգամ այդ պահին փրկել է մի քանի հազար մարդու կյանք, մոտակա մեկ-երկու տասնամյակում  դրա դիմաց վճարելու ենք մի քանի հարյուր հազար մարդու կյանքով։ Ընդ որում՝ մեծածավալ զոհերը լինելու են ադրբեջանական շարունակական զավթիչ ներխուժումների պատճառով։

-Պարո՛ն Քանանյան, եթե արցախցիները պետք է այսպես թե այնպես տեղահանվեին իրենց բնօրրանից, ինչո՞ւ նախորդեց պատերազմը։

-Իմաստ չկա պնդելու, որ դիմադրությունը կարող էր տևել ավելի քան 24 ժամ։ Արցախի մնացորդում մնացած հայկական ստորաբաժանումների վիճակը և դիրքային պայմանները ճակատային դիմադրության որևէ հույս չէին տալիս։ Այլ բան է օջախային երկարատև դիմադրությունը՝ անտառներում, բարձունքներում և Ստեփանակերտի որոշ թաղամասերում հետ քաշված պայքար, սակայն այդ դեպքում էլ դիմադրությունը մեկ-մեկուկես շաբաթ կարող էր տևել։ Բայց համընդհանուր բարոյալքման և քաղաքացիական բնակչության՝ սրի քաշվելու հավանականության պայմաններում որոշում է ընդունվել դադարեցնելու անհեռանկար պաշտպանությունը և հեռանալ Արցախից։

Մի բան ևս հավելեմ. այսօր գործող վարչախումբը բացարձակ լկտիությամբ խոսում է արցախցիներին կա՛մ փախստականի կարգավիճակ, կա՛մ ՀՀ քաղաքացիություն տալու մասին։ Սա աննկարագրելի անբարոյականություն է, քանի որ արցախցիները միշտ եղել են և այսօր էլ կան ՀՀ լիիրավ քաղաքացիներ և եթե 91 թվականից Տեր-Պետրոսյանի ձեռամբ զրկված էին ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքից, դեռ չի նշանակում, որ արցախցիները դադարել են ՀՀ լիիրավ քաղաքացի լինել։

Այսօր փախստականի կարգավիճակի խայծն ուղղված է միայն մեկ բանի, որպեսզի հուսահատ մարդիկ որոշեն ստանալ որևէ կարգավիճակ՝ չմասնակցելու իրենց քաղաքացիության երկրի՝ ՀՀ համապետական ընտրություններին և չքվեարկելու Փաշինյանի դեմ։

-Բոլորը գիտեին, որ Ադրբեջանը պատերազմելու է, ինչո՞ւ, ըստ Ձեզ, նման զարգացումը չկանխվեց՝ թեկուզ նույն՝ Արցախը ամբողջովին հանձնելու և հայաթափելու ելքով։

-Նախ, չպետք է ստորագրվեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Բայց եթե ստորագրվել էր, ապա քաղաքացիական բնակչության վերադարձն Արցախ հանցագործություն էր։ Արցախ կարող էին վերադառնալ միայն զինված խմբերը, զուգահեռ, քանի դեռ բաց էր միջանցքը, պետք է դուրս հանվեին բոլոր ազգային-մշակութային արժեքները, արխիվները և այլն։ Այլապես մենք այսօր ահռելի կորուստներ ունենք նաև այս ոլորտում։

Նախորդ գրառումը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Հաջորդ գրառումը

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Մեկ ժամում կխոցվի Ալիևի պալատը․ Սյունիքով միջանցք չի՛ լինի․ Արմեն Այվազյան

21/07/2026
Նորություններ

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

18/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական