Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանն ինչո՞վ է հակակշռելու  Ալիևի պահանջներին, որ Երևանն իրենց «պատմական հայրենիքի» մի մասն է. ռազմական փորձագետ

03/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում ԵՄ դիտորդները ՆԱՏՕ-ի անդամ երկրների հատուկ ծառայությունների և բանակային ստորաբաժանումների հետախույզներ են, և ի դեմս այդ մարդկանց՝ Հայաստանը ՆԱՏՕ-ին հնարավորություն է տալիս այս կամ այն տանիքի ներքո ներկայացված լինել այստեղ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ԵՄ դիտորդների առաքելության ընդլայնումն ու մանդատի ուժեղացումը ՀՀ օրակարգում են։

«Եթե հիշում եք, նրանց Հայաստանում գտնվելու համար երկու ամիս ժամանակ էին տվել, հետո ժամկետները երկարացրեցին։ Հիմա նաև ֆրանսիացիներն են ներգրավվում։ Ռուսաստանին և Իրանին ձեռնոց է նետվում, իսկ նրանց համար ՆԱՏՕ-ն կարմիր գիծ է»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Արցախում ռուս խաղաղապահների մեխանիզմը չի աշխատել, Հայկ Նահապետյանը նկատեց՝ ՀՀ իշխանությունները, բացի ածականներով համեմված տեքստերից, չեն կարող որևէ հիմնավորում ներկայացնել, որ խաղաղապահ կազմն իր առաքելությունը չի կատարել։

«Օրինակ՝ երբ կնքվում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ հետամուտ չեղավ խաղաղապահ առաքելության գործառույթների հստակ ամրագրմանը։ Փոխարենը ֆիքսեց, որ հրադադարի ռեժիմի վերահսկումն Աղդամում պետք է ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կատարեն։

Երբ սեպտեմբերի 19-ին պատերազմ սկսվեց, Փաշինյանը կոնկրետ այդ հարցով կապվե՞ց  Պուտինի կամ Էրդողանի հետ. ո՛չ, չկապվեց։ Փոխարենը կրկին հայտարարվում է, որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չեն կատարել։ Իսկ ո՞րն էր նրանց գործառույթը. խաղաղապահը չեզոք կողմ է, բացի այդ՝ նրա զենքը միայն ինքնաձիգն է։ Ուզում էին, որ ռուսները տանկերի դեմ ինքնաձիգերով կռի՞վ տային։ Իսկ Հայաստա՞նն ինչով օգնեց այդ կռվին. ոչնչով»,- նշեց ռազմական փորձագետը։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները գերադասում են Բրյուսել մեկնել, հանդիպել եվրոպացի բարձրաստիճան ղեկավարների հետ, մինչդեռ Ալիևը արհամարհում է այդ օրակարգը և չի մասնակցում արևմտյան հարթակում նախատեսված հանդիպումներին։

«Այսքանով հանդերձ՝ 102-րդ ռազմաբազան մեր անվտանգությունն է ապահովվում։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանը մտածո՞ւմ է, որ եթե ռազմաբազան դուրս բերվի, Հայաստանն ինչո՞վ է հակակշռելու  Ալիևի պահանջներին, որ Երևանն իրենց «պատմական հայրենիքի» մի մասն է։

Կամ եթե Ադրբեջանն ասի, որ ճանաչում է Ալեքսանդրապոլի պայմանագրով սահմանները՝ 10 հազար քառակուսի կիլոմետր, ռուսական զորքի՝ այստեղ չլինելու պարագայում Հայաստանն ինչպե՞ս է հակադրվելու այդ պահանջին»,- հարց հնչեցրեց Նահապետյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն Հայաստանի հետ ավելի ամուր և ավելի խորը հարաբերություններ է ակնկալում․ Անալենա Բերբոք

Հաջորդ գրառումը

Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ Ներքին Խնձորեսկ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Վահագն Խաչատուրյանն այցելել է սահմանամերձ Ներքին Խնձորեսկ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-քցել ա պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը ՊՆ է, ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Փորձում են ամեն ինչ անել, որ հանդիպումը չլինի։ Ասեցին՝ ԳՇ պետի տեղակալը կգա, վեց հոգու հետ կհանդիպի, լրագրողների հետ զրույցում...

ԿարդալDetails

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական