Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի միջոցով փորձ է արվում տարածաշրջանում առաջ տանել ՆԱՏՕ-ի երկրների շահերը

Ռուսաստանը տեսնում է, որ Հայաստանի միջոցով  ՆԱՏՕ-ի երկրների շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջ մղելու փորձեր են արվում. ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արվում է արհեստականորեն, մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություն է ստեղծվել, և դրանք նախկինում էլ են եղել…

Այդ կազմակերպությունները չեն ստեղծվել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։ Ճիշտ հակառակը։ Դրանք միտված են հող ստեղծելու հակառուսական տրամադրությունների համար և նախապատրաստվելու Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում  առաջին հերթին ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջխաղացմանը։ Մենք տեսնում ենք, որ  այդ փորձերը որոշակի արդյունքների են հասնում»,- ասել է Լավրովը։