Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպեն

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ԱՄՆ-ում կհանդիպեն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե մի քանի օրից մեկնում է  Վաշինգտոն:

«Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը», – ասաց նա: