Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը 2018 թվականից հետո Արևմուտքի  ձեռքին գործիք է՝ որոշակի քաղաքականություն իրականացնելու համար. Արմեն Բադալյան

28/03/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը 2018 թվականից հետո, այո՛, Արևմուտքի  ձեռքին գործիք է՝ որոշակի քաղաքականություն իրականացնելու համար։ Արևմուտքը ՀՀ գործող իշխանություններին բերել է երեք խնդիր լուծելու համար՝ Արցախի հանձնում Ադրբեջանին, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում, որը, սակայն, Իրանի դիմադրության հետևանքով չիրականացավ, ինչպես նաև ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքների սառեցում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածվում է հայ ժողովրդի հիմնարար շահերի հետ լիովին հակասող հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։

Քաղտեխնոլոգը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը դեպի Արևմուտք չի գնում, այլ ընդամենը նրա ձեռքին գործիք է դառնում՝ վերոնշյալ ծրագրերն իրականացնելու համար։

«Դեպի Արևմուտք գնալը մի փոքր այլ հասկացություն է. դա արժեքային համակարգի ընկալում և յուրացում է։ Չի կարող դատավոր Մացո (նկատի ունի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ խմբ.) ունեցող, ընդդիմադիր լրատվամիջոցներին եթերից զրկող, քաղբանտարկյալներ ունեցող պետությունը համարվել դեպի Արևմուտք գնացող։

Բայց քանի որ Հայաստանը տեղավորվում է անհրաժեշտ քաղաքական գծի մեջ, Արևմուտքը ձայն չի հանում։ Ռուսաստանն էլ, տեսնելով, որ ոչինչ չի կարողանում անել, միայն Մարիա Զախարովայի շուրթերով հայտարարություններ է անում, որ տեսեք՝ «Հայաստանը գնում է դեպի Արևմուտք»։ Բայց երբ ռուս փորձագետներին ես լսում, նրանք ասում են, որ Հայաստանը Ռուսաստանին պետք չէ։

Զախարովայի այսօրինակ հայտարարությունները ցույց են տալիս Ռուսաստանի ԱԳՆ-ի պարտությունը, որովհետև չի կարող ՌԴ արտգործնախարարը պրոֆեսիոնալ համարվել, եթե նրա պաշտոնավարման ընթացքում Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ղազախստանն այս կամ այն չափով թեքվում են դեպի Արևմուտք։ Նշանակում է՝ խնդիրը ՌԴ-ի մեջ է, ինչը նա չի ցանկանում տեսնել, ինչպես չցանկացավ տեսնել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Ռուսաստանը խնդիրը տեսնում է մրցակցի մեջ, և որքան շատ անորոշություն է լինում, այնքան ավելի շատ աղմուկ է բարձրացնում»,- ասաց Արմեն Բադալյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ քանի որ Ռուսաստանին շատ դեպքերում չեն տեղեկացնում՝ ինչ է լինելու, այդ պետությանը թվում է, որ ցանկացած՝ թեկուզ մեկ թել ավելացնում է կապն Արևմուտքի հետ, ցանկացած այլ թել՝ կտրում իր կապերը Հարավային Կովկասի հետ և թուլացնում իր դիրքերը։

«Ռուսաստանը տեսնում է, որ որքան ձգձգվում է ռուս-ուկրաինական հակամարտությունը, այնքան Արևմուտքը ամրապնդվում է Հարավային Կովկասում։ Իսկ Հարավային Կովկասում ՌԴ-ի համար հուսալի միակ կետը Հայաստանն է, որտեղ նա ռազմական բազա ունի։ Եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերվի, ՌԴ-ն հասկանում է, որ դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ այլևս չեն մնալու։ Դա նշանակում է, որ ամբողջ Հարավային Կովկասը պոկվում-անցնում է Արևմուտքին, դա իր հերթին նշանակում է, որ Արևմուտքը Հարավային Կովկասով հասնելու է Հյուսիսային Կովկաս, ինչն էլ հղի է հյուսիսկովկասյան մահմեդական պետություններում անջատողականության ձևավորմանը։

Սա նշանակում է, որ Կասպից ծովը նորից անցնում է Արևմուտքի հսկողության տակ, կտրվում է ՌԴ-Իրան ճանապարհը, Արևմուտքն ամրապնդվում է Միջին Ասիայում։ Միջին Ասիայի նավթագազային ռեսուրսների մի մասն անցնում է Հարավային Կովկասով՝ դեպի Արևմուտք։ ՌԴ-ից կրած ազդեցությունը թուլանում է, այդ երկրների միջոցով էլ ազդում է ՌԴ-ի ներքին քաղաքականության վրա, որի արդյունքը մի քանի օր առաջ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունն էր. ի վերջո պարզվեց, որ այն իրականացնողները տաջիկներ էին»,- ամփոփեց Արմեն Բադալյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դիմորդները կարող են վերահանձնել միասնական քննությունը

Հաջորդ գրառումը

Ավագ Հինգշաբթի. Ոտնլվա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ավագ Հինգշաբթի. Ոտնլվա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական